Ռուսաստանը պատրաստ Է C-400 համալիրների նոր խմբաքանակ մատակարարել Թուրքիային |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել Է Թուրքիայի կողմից C-400 ռուսական զենիթահրթիռային համալիրների հնարավոր գնումը, նշելով, որ Ռուսաստանը պատրաստ Է եւ հնարավորություններ ունի ընդլայնելու ռազմատեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ապրիլի 10-ին հայտարարել Է, որ Անկարան կարող Է շարունակել C-400 ռուսական զենիթահրթիռային համալիրների գնումը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի իրեն Patriot համալիրների մատակարարումից: «Ռուսաստանը պատրաստ Է, Ռուսաստանն ունի համապատասխան հնարավորություններ, տեխնոլոգիական կոմպետենցիաներ եւ, իհարկե, Ռուսաստանը այդ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորություններ Է փնտրում»,-ասել Է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն