ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին ադրբեջանական SOCAR-ն իրանական նավթը կփոխարինի իրաքյան նավթով |tert.am|

tert.am։ Հաջորդ ամսվանից Ադրբեջանի պետական SOCAR նավթային ընկերությունը հում նավթ կգնի Իրաքից՝ Թուրքիայում իր Star նավթավերամշակման գործարանում վերամշակման համար, գրում է «Թրենդ» գործակալությունը՝ SOCAR Turkey Energy-ի ղեկավար Զաուր Ղահրամանովին հղումով:

Նա ընդգծել է, որ նավթավերամշակման գործարանները, որոնք օգտագործում են իրանական հում նավթ, կարող են ապագայում խնդիրների բախվել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով:

SOCAR Turkey Energy-ի ղեկավարի խոսքով՝ մինչ օրս Star-ում վերամշակվել է 1,5 մլն տոննա հում նավթ:

«Մենք մտադիր ենք մինչև տարեվերջ 8 մլն տոննա հում նավթ վերամշակել: Հաջորդ ամսվանից մենք կսկսենք իրաքյան նավթ գնել»,- ասել է նա:


x