ԵՏՄ-ԵՄ համագործակցությունն անխուսափելի է. Նիկոլ Փաշինյանը՝ Սանկտ Պետերբուրգում

Որպես ԵԱՏՄ անդամ, մենք կարեւորում ենք ինստիտուցիոնալ համագործակցությունը տարբեր ինտեգրացիոն միությունների եւ նախագծերի միջեւ: Ես առաջնային եմ համարում ԵԱՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգակցման գաղափարի իրականացումը: Դա բավական տրամաբանական է եւ ռացիոնալ:

Ես նաեւ հեռանկարային եմ համարում ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ համագործակցության խորացման քաղաքականությունը: Կարծում եմ, որ եթե ոչ մոտ ապագայում, ապա ցանկացած դեպքում, միջնաժամկետ հատվածում, նման համագործակցությունն իրագործելի է եւ նույնիսկ անխուսափելի։

Հայաստանը ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ գործընկերության մասին համաձայնագիր է կնքել, որը մենք մտադիր ենք առավելագույն արդյունավետությամբ օգտագործել մեր բարեփոխումների նախագծման եւ իրականացման համար: ԵՄ-ի հետ գործընկերությունը որեւէ կերպ չի հակասում մեր անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Նրանք լրացնում են միմյանց՝ հարստացնելով մեր հնարավորությունները նոր համեմատական առավելություններով:

x