Փարաքարի 16 ընտրատեղամասից 13-ի քվեարկության արդյունքներով առաջատարը «Միասնություն» կուսակցությունն է՝ ըստ ԿԸՀ տվյալների։
Նախնական արդյունքներն են`
- ՔՊ կուսակցություն – 2 658
- «Միասնություն» կուսակցությունների դաշինք – 5 592
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 524
- «Կայունություն» կուսակցություն – 345
Փարաքարում «Միասնություն» կուսակցության համայնքապետի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում արդեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին վստահության համար։
«Փարաքար համայնքի սիրելի՛ բնակիչներ, շնորհակալ եմ վստահության համար։ Վստահեցնում եմ, միասին կերտելու ենք մեր երազանքների համայնքը»,- գրել է Գրիգորյանը։
Համացանցում տեսանյութեր են տարածվել նաև, թե ինչպես են դաշինքի նախընտրական շտաբում տոնում հաղթանակը։