Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի մեքենան հրկիզելու դեպքի առնչությամբ քրգործ է հարուցվել |news.am|

news.am։ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները:

Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատայան տալու վերաբերյալ»,-ասաց Հարությունյանը:

x