«Առաջին հերթին ինձ ձեռնատու չէ, որպեսզի մրցակցի շտաբի պետի մեքենան այրեն»․ Վահագն Գևորգյան

24news.am: Աբովյանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանը, անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբերից մեկի պետին առնչվող միջադեպին, նշել է,  որ առաջին հերթին իրեն ձեռնտու չէր, որպեսզի մրցակցի շտաբի պետի մեքենան այրեն:

Ինչ վերաբերում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Աբովյանում հաստատած իշխանության վերաբերյալ խոսակցություններին, Գևորգյանն արձագանքել է. «Ի՞նչ է նշանակում՝ Ծառուկյանի տիրապետության քաղաք. անլուրջ խոսակցություն է»:

Հիշեցնենք, այսօր Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենում: Քաղաքում բացվել են բոլոր 27 ընտրատեղամասերը:

Առաջադրված է 5 թեկնածու: Հիմնական պայքարը գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի միջև է:

x