ԲՀԿ հանձնաժողովի անդամի մոտ ցուցակ, ՔՊ անդամի չթույլատրվող մուտք ընտրատեղամաս

Աբովյանի 29/07 ընտրատեղամասում ԲՀԿ հանձնաժողովի անդամի մոտ քաղաքացիների ցուցակ է հայտնաբերվել՝ անձանց անուններով և հեռախոսահամարներով։

Ցուցակը անհայտ ճանապարհով հայտնվել է Կոտայքի մարզպետ, ՔՊ անդամ Ռոմանոս Պետրոսյանի մոտ, վերջինս ընտրելուց հետո կրկին վերադարձել է ընտրատեղամաս և չհանդիսանալով ո՛չ վստահված անձ, ո՛չ դիտորդ, գերազանցելով իր լիազորությունները հանձնարարականներ է տվել հանձնաժողովի նախագահին։

ԲՀԿ-ական հանձնաժողովի անդամի պնդում է, որ դա համատիրության ցուցակն է, որն ուղղակի մնացել է ուղեցույցի մեջ, և այդ ցուցակում ընդգրկված քաղաքացիներն անգամ վերոնշյալ ընտրատեղամասում չեն քվեարկում։

Հաղորդում է տրվել ոստիկանություն։

x