Մեր ուշադրության կենտրոնում են Հայաստանի բոլոր բուժհաստատությունները, այդ թվում՝ մարզերի․ Արսեն Թորոսյան |armtimes.com|

armtimes.com։ Մեր ուշադրության կենտրոնում են Հայաստանի բոլոր բուժհաստատությունները, այդ թվում՝ մարզերի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ինչ վերաբերում է մարզերի բուժահաստատությունների աշխատակիցների վերապատրաստումներին՝ Թորոսյանն ասաց, որ վերապատրաստում անցնելու կարգ գոյություն ունի, ըստ որի՝ նրանք պարտավոր են հինգ տարին մեկ անցնել վերապատրաստում․

«Եթե չեն անցնում, ապա բուժհիմնարկը կարող է զրկվել լիցենզիայից։ Հիմա նաեւ գործում է կրեդիտային համակարգ, երբ բժիշկները վերապատրաստվում են եւ կրեդիտներ են ստանում, այդ մասով աշխատանքները միշտ շարունակվում են եւ բոլոր բժիշկները, նաեւ բուժքույրերը պետք է անցնեն վերապատրաստում։

Մենք մեր կողմից շատ հաճախ կազմակերպում ենք վերապատրաստման դասընթացներ, օրինակ ինչ-որ հեռավոր մարզի բժիշկների եւ բուժքույրերի համար՝ մեր միջոցով։ Բայց, ամեն դեպքում, բուժհիմնարկները պարտավոր են դա անել նաեւ իրենք։ Դա արվում է իրենց բժշկական ծառայությունների որակի համար էլ, ոչ թե ինչ-որ բան ստանալու»,- ասաց նախարարը։

x