«Ֆեյսբուք»-ը 2632 էջ է ջնջել, որոնց մեծ մասը կապ ունեն Ռուսաստանի հետ|azatutyun.am|

azatutyun.am: «Ֆեյսբուք»-ը 2 հազար 632 էջ, խումբ, օգտահաշիվ է ջնջել, որոնց մեծ մասը կապ ունեն Ռուսաստանի հետ:

Սոցիալական ցանցի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, կասկածելի օգտատերերի կողմից տարածվող նյութերը վերաբերում էին ուկրաինական լուրերին և քաղաքականությանը, Ղրիմին, Դոնբասի հակամարտությանը:

Բացի Ռուսաստանից, ջնջված էջերի մի մասը կապ ունեն Իրանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Կոսովոյի հետ:

«Ֆեյսբուք»-ն անցյալ տարի մի քանի անգամ Ռուսաստանի և Իրանի կառավարությունների հետ կապ ունեցող հարյուրավոր օգտահաշիվներ ջնջելու մասին էր հայտնել, որոնք, ըստ սոցիալական ցանցի, փորձել են ազդել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի քաղաքական գործընթացների վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով