Խորհրդարանում դեռևս որևէ բարեփոխում չի քննարկվել․ Էդմոն Մարուքյան |lragir.am|

lragir.am: ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռևս այս իշխանությունների կողմից որևէ բարեփոխումում չի եղել:

«Դեռևս խորհրդարանում որևէ բարեփոխում չի քննարկվել: Խորհրդարանը դեռևս մեծ ռեֆորմ չի արել, իսկ հեղափոխություններից հետո մեծ ռեֆորմներ են լինում»,- ասաց նա: Ըստ Մարուքյանի՝ առաջին մեծ բարեփոխումը, որ քննարկվել է, դա կառավարության կառուցվածքի փոփոխությունն է, որը դեռ ԱԺ հանձնաժողովներում չի քննարկվել:

«Ես ձեզ կարող եմ ասել, որ Լուսավոր Հայաստանը կներկայացնի ծրագրի վերաբերյալ իր տեսլականը: Այսինքն՝ մենք ոչ թե կքննադատենք, կասենք՝ այս կառուցվածքը լավը չէ, այլ մենք կներկայացնենք մեր կառուցվածքը: Մենք համարյա ավարտել ենք: Մեր ներկայացրած կառուցվածքն իր մեջ և ունի օպտիմալացում, և նաև խորհրդարանական վերահսկողության ամբողջ սպեկտրը, որով չի մնում վարչապետին ենթակա, կառավարությանն առընթներ որևէ մարմին, որը խորհրդարանական վերահսկողությունից դուրս կմնա»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով