Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավորի ինքնաբացարկի միջնորդություն են պատրաստում |azatutyun.am|

azatutyun.am։ Այս պահին ընթանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով նախնական դատական նիստը, որում քննվելու է բացառապես Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

Երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը փաստարկեց, թե դատավոր Դավիթ Գրիգորյանը ամիսներ առաջ հրաժարվել է քննել Քոչարյանի խափանման միջոցի հարցը, ուստի չի կարող այսօր անաչառ որոշում կայացնել:

Գրիգորյանը հայտարարեց ընդմիջում, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա գրավոր ձևակերպել ինքնաբացարկի միջնորդությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն