Միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի, տրանսպորտն առայժմ կգործի նախկինի պես. Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

Արագածոտնի մարզպետի աշխատակազմը տեղեկացնում է, որ մարզի միասնական երթուղային ցանցի գործարկման և սակագների հետ կապված դժգոհությունների և մտահոգությունների առնչությամբ այսօր  մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում՝ ՏԿԵ նախարարի տեղակալի և Արագածոտնի մարզպետի, Աշտարակի համայնքապետի և ուղևորափոխադրումներ իրականացնելու մրցույթը հաղթած «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենի մասնակցությամբ։
 
«Քննարկվել են չվացուցակի, սակագների, երթուղիների վերաբերյալ մի շարք հարցեր։
Որոշվել է, որ միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի, առայժմ տրանսպորտը կգործի նախկինի պես՝ ներառյալ երթուղիները և սակագները։
 
Քննարկումները շարունակվում են, միասնական երթուղիների ցանցի գործարկման, սակագների, չվացուցակների հետ կապված կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով