Էրդողան․ «Սիրիան պետք է լրջորեն զբաղվի քրդերի խնդրով» |azatutyun.am|

azatutyun.am: «Պաշտոնական Դամասկոսը պետք է կենտրոնանա Սիրիայի քրդերից կազմված ջոկատների խնդրի լուծման վրա», – Բուդապեշտից վերադարձի ճանապարհին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ Սիրիայի կառավարությունը պետք է սկսի կյանքի կոչել երկրի հյուսիսում բնակվող քրդերի հետ ամիսներ առաջ կնքված համաձայնագրի դրույթները, որոնց համաձայն քրդական ջոկատները պետք է ինտեգրվեն կառավարական բանակին։

«Մենք ուշի-ուշով հետևում ենք այս խնդրին և շատ կարևոր է, որ Դամասկոսի վարչակազմը հանկարծ աչքաթող չանի դրա լուծումը», – նշել է Թուրքիայի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով