Թրամփը քննադատել է Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահը դատապարտել է Իսրայելի դատախազներին՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ կոռուպցիայի գործ բացելու համար, ընդգծելով, որ Վաշինգտոնը, միլիարդավոր դոլարների օգնություն տրամադրելով Իսրայելին, չի պատրաստվում «հանդուրժել դա»։

Նեթանյահուի դեմ 2019 թվականին երեք քրեական գործ է բացվել՝ կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման մեղադրանքներով, որոնք նա հերքում է։ Դատավարությունը սկսվել է 2020 -ից։

Անցած ուրբաթ այդ քննության շրջանակում դատարանը մերժեց Նեթանյահուի հարցաքննությունը հետաձգելու՝ փաստաբանների միջնոդությունը՝ պարտավորեցնելով վարչապետին առաջիկա երկուշաբթի ներկայանալ դատարան։

«Խելագարություն է այն, ինչ դատախազներն անում են Բիբի Նեթանյահուի հետ», – արձագանքել է Թրամփը Truth Social-ում ՝ պնդելով, թե այդ դատական գործընթացը խոչընդոտելու է Նեթանյահուին բանակցել պաղեստինյան Համասի և Իրանի հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով