Իրավական վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ Օրբելյանի նշանակումն այդ պաշտոնում եղել է ապօրինի. վարչապետ |armtimes.com|

Armtimes.com: Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ասաց, որ 1 ամիս առաջ վարչապետը կառավարության շենքում ընդունել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցների, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու կապակցությամբ.

«Քննարկումների ընթացքում նշել եք, որ եթե պարզվի, որ մշակույթի նախարարության կողմից ներկայացված տեղեկանքում որեւէ փաստ չի համապատասխանում իրականությանը՝ դրա հեղինակն աշխատանքից կազատվի: Հանդիպումից հետո օպերային թատրոնը 12 էջի սահմաններում իր հակափաստարկներն է ներկայացրել ձեզ, սակայն մինչ օրս որեւիցե արձագանք կառավարության կողմից չի եղել: Ձեր խոսքի համաձայն՝ ինչպե՞ս եք պատրաստվում արձագանքել նախաձեռնող խմբի անդամների կողմից ներկայացված եւ մշակույթի նախարարության կողմից ներկայացված տեղեկանքի ապատեղեկատվությանը: Արդյո՞ք այս ստի պատասխանատուները կրելու են համարժեք պատասխան»:

Ի պատասխան վարչապետն ասաց.

«Արդարադատության նախարարություն է ուղարկվել օպերայի աշխատակիցների գրությունը՝ իրավական վերլուծության ենթարկելու համար: Իրավական վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումն այդ պաշտոնում եղել է ապօրինի: Այն հիմքով, որ այն որոշումը, որի հիման վրա նա նշանակվել է այդ կարգավիճակում, նշանակման պահին ուժի մեջ մտած չի եղել: Այնտեղ կան որոշ փաստարկներ մշակույթի նախարարության կողմից տրված, որոնք արդարադատության նախարարությունը միանշանակ ընդունել է, կան փաստարկներ, որոնց վերաբերյալ կարծիքը միանշանակ չի ընդունվել: Հիմա բնականաբար այս 2-րդ հատվածի վերաբերյալ մենք կլսենք նաեւ մշակույթի նախարարությանը եւ ոնց պայմանավորվել ենք, այդպես էլ կլինի: Առաջիկայում ես էլի կհանդիպեմ մեր հարգելի գործընկերների հետ՝ ինչպես պայմանավորվել ենք եւ միասին կգանք ընդհանուր եզրակացության»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով