tert.am: Ռուսական «Коммерсантъ» թերթն աշխատանքից ազատել է հատուկ թղթակից Իվան Սաֆարովին և քաղաքական բաժնի թղթակից Մաքսիմ Իվանովին այն բանից հետո, երբ թերթում Վալենտինա Մատվիենկոյի՝ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի պաշտոնից հեռանալու հնարավորության մասին հոդված էր հրապարակվել:
Ինչպես գրում է tvrain.ru-ն, ի նշան բողոքի, թերթի քաղաքական բաժնի բոլոր աշխատակիցներն ազատման դիմում են ներկայացրել:
Հայտնի է, որ Իվանովի ազատման պատճառն ապրիլի 17-ին հրապարակված հոդվածի այն մասն է, որում ասվում է, թե Մատվիենկոյի հնարավոր հրաժարականից հետո նրան պաշտոնում կարող է փոխարինել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
«Коммерсантъ» -ի գլխավոր խմբագիր Ռենատա Յամբաևայի խոսքով՝ լրագրողներին աշխատանքից ազատելու որոշումը կայացվել է թերթի բաժնետեր Ալիշեր Ուսմանովի կողմից և իրականացվել է Իվան Ստրեշինսկիի մողմից: