Նիկոլ Փաշինյանը կարևորեց կառավարության հետ գիտական հանրության մշտական կապը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է կառավարության հետ գիտական ու փորձագիտական հանրության մշտական հաղորդակցության մեջ լինելը:
Այս մասին Փաշինյանն ասաց մայիսի 21-ին Գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ընթացքում:

 

«Շատ ուրախ եմ, որ այսպիսի գիտաժողով է կազմակերպվել, այսպիսի լուրջ մոտեցմամբ: Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն գործընթացներում, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր կատարվում են:

Կառավարությունը չպետք է լինի մեկուսացված, և գիտական ու փորձագիտական հանրության հետ պետք է լինի մշտական հաղորդակցության մեջ: Ես համոզված եմ, որ այս քննարկման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր, գաղափարներ, որոնք կիրագործվեն ու ավելի երկարաժամկետ նշանակություն կունենան»,- ասաց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն