Ռուսական ինքնաթիռներն այլևս չեն ուղևորվի Չեխիա |shantnews.am|

shantnews.am: «Աերոֆլոտ» և «Ուրալյան ավիաուղիներ» ընկերություններն այլևս չեն իրականացնի թռիչքներ Չեխիա: Ռուսական ավիաընկերությունների տեղեկություններով՝ պատճառը չեխական կողմի որոշումն է, ըստ որի՝ չեղարկվել է թռիչքներ կատարելու համաձայնությունը: Այս որոշումն ուժի մեջ է այսօրվանից: Անհայտ է, թե ինչպես են տեղափոխվելու այսօրվա չվերթների ուղևորները: Ինչո՞վ է պայմանավորված չեխական կողմի որոշումը, դեռ որևէ պաշտոնական պարզաբանում չկա:

x