Եզդիների հոգևոր և աշխարհիկ առաջնորդի 6 թեկնածու ունենք, սակայն ընտրելու կարգը դեռ հայտնի չէ․ Ռուստամ Բաքոյան

«Իմ քայլը» դաշինքից որպես ազգային փոքրամասնության (եզդի ազգից) պատգամավոր ընտրված Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Աշխարհի եզդիների հոգևոր և աշխարհիկ առաջնորդ Միր Թահսին Սաիդ Ալի Բեգի մահվանից հետո, ըստ մեր կարգի, պետք է նոր Միր ընտրենք։

Եզդիների հոգևոր և աշխարհիկ առաջնորդի 6 թեկնածու ունենք, սակայն ընտրելու կարգը դեռ հայտնի չէ։ Օգտվելով առիթից, որ Շեխանում եմ, հանդիպումներ եմ ունենում թեկնածուների հետ, լսում նրանց մտքերն ու ընտրության ձևաչափի վերաբերյալ առաջարկությունները։

Ուրախ եմ, որ ինչ-որ չափով մասնակից եմ ազգիս համար այս կարևոր գործում: Ցանկանում եմ, որ ամեն բան անցնի ժողովրդավարական սկզբունքով և որ ամենակարևորն է՝ ընտրենք մեկին, ով կնվիրվի եզդի ազգին, Շարֆադին կրոնին և եզդիերենին:

Pey mirna Mîr T’eh’sîn Seîd E’lî Begê r’êberê ÿzdîyê dinîayêyî r’öh’anîyê û dinyalikîr’a, angorî qeydê me, em gere Mîrê t’eze bijbêrin.

6 namzedê meye r’êberê ÿzdîayî r’öh’anî û dinyalikî hene, qeydê bijartinê hila hê e’yan nîne. Bi k’arêk’etina ij mecalê, wekî Þêxanêdame, ez r’asthatina t’ev namzeda derbazdikim, fikr û pêþdanînê wane derheqa cûr’eçapêda dibihêm.

Ez þame, wekî bi çapekê t’evbûyê nav vî þöxölê seva miletê xwe ferzim, ez dixwezim, wekî h’emû tiþt bi e’sasê dêmokratîyê derbazve û wekî ya hereferze- em yekî bijbêrin, ê kö bi h’elalî xwe wê p’êþk’êþî miletê ÿzdî, dînê Þerfedîn û zimanê ÿzdîkîke.»

x