Մինչեւ 10 րոպեի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը դուրս կգա. Օրբելյան |news.am|

news.am: Մինչեւ 10 րոպեի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի եւ դուրս կգա: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Ես ասացի, որ կա լավատեսական եւ հոռետեսական սցենարներ: Լավատեսականի դեպքում՝ ընդհանրապես գործի կարճում էինք ենթադրում, վատատեսականի դեպքում՝, իմ անձնական գնահատական էր, որ կլինի անձնական երաշխավորություն:

Ստացանք իմ գնահատած վատատեսական սցենարը»,-ասաց նա:
Օրբելյանը նշեց, որ չի կարող ասել, թե արդյոք ճնշում կա դատարանի նկատմամբ, թե ոչ. «Կա ճնշում, թե չկա ճնշում, չեմ կարող հիմա գնահատական տալ:

Մենք շարունակում ենք պնդել, որ կա ռիսկ խոչընդոտելու: Մենք տեսնում ենք դա ամեն քայլի եւ ցանկանում ենք տեսնել պետության գործողությունները այդ ռիսկը վերացնելու ուղղությամբ: Այս պահին ունենք երաշխավորություն կիրառելու»,-ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն