Թուրքական զինուժը Իրաքի հյուսիսում կրկին հարվածներ է հասցրել PKK-ին |armenpress.am|

armenpress.am։ Թուրքական զինված ուժերը օդային հարձակում են իրականացրել հյուսիսիրաքյան Զապ և Գարա շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 4 ներկայացուցիչ:
Այս մասին  հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ օդային հարձակումն իրականացվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հյուսիսային շրջաններում իրականցվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունների շրջանակներում:

x