Հարկավոր է խոսել. Զելենսկին առաջարկել է Պուտինին հանդիպել Մինսկում |armtimes.com|

armtimes.com: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել Բելառուսի մայրաքաղաքում՝ Մինսկում:

Ինչպես հայտնում են РИА Новости-ին, Զելենսկին հայտարարել է, որ Բելառուսի նախագահը հաճույքով կընդունի իրենց: «Կարծում եմ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հաճույքով կընդունի մեզ»,-ասել է նա:

Ուկրաինայի նախագահը պարզաբանել է, որ հանդիպմանը պետք է մասնակցեն նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի պաշտոնից հեռացող վարչապետ Թերեզա Մեյը:

Զելենսին հարցական հայտարարություններով է հանդես եկել. «Հարկավոր է խոսե՞լ: Հարկավոր է: Եկեք քննարկենք՝ ումն է Ղրիմը, և ով չկա Դոնբասում»:

Կրեմլն արդեն արձագանքել է նախաձեռնությանը: Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվայում կդիտարկեն առաջարկը, և հավելել է, որ անհրաժեշտ է հասկանալ՝ նման երկխոսությունն ունի արդյոք հեռանկար:

x