Միանշանակ է, որ պետք է Սեւանա լճի ջրի մակարդակը բարձրացվի․ Էրիկ Գրիգորյան

ԱԺ-ում ընթանում է Կառավարության հետ հարցուպատասխանը։

Հարցին, թե որքան է նախատեսվում բարձրացնել Սեւանա լճի մակարդակը և դա ինչպես կանդարդառնա ջրի որակի վրա, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պատասխանեց․

«Միանշանակ է, որ պետք է Սեւանա լճի ջրի մակարդակը բարձրացվի։ 1 սմ ջրի բարձրացումը մոտավորապես 13 մլն խմ է։ Հիմա մենք նախատեսում ենք կառուցել Վեդիի և Կապսի ջրամբարները։ Կապսի ջրամբարի համար 70-80 մլն եվրո փող ենք ծախսելու ընդամենը 1-2 սմ ջրի ամբարման և կուտակման համար։ Լճի ջուրն ավելացնելով՝ որակի հարց ենք լուծում։ Եթե ճահճացման գործընթաց գնա, լիճը հետո ոչ ռեկրեացիոն նպատակով կօգտագործվի, ոչ ոռոգման, ոչ այլ նպատակներով»,- ասաց նա։

Էրիկ Գրիգորյանը նաև ավելացրեց, որ լճի մաքրման աշխատանքներից բացի նաև անտառատնկում պետք է իրականացվի, որովհետև անտառները պահում են որ այդ ֆոսֆորային ջրերը չլցվեն Սեւան։

x