Հայ-ուկրաինական հարաբերություններում այժմ շատ հարմար ժամանակ է, որպեսզի մերձեցում սկսվի. ուկրաինացի քաղաքագետ |lragir.am|

lragir.am։ Ժամանակն է, երբ Ուկրաինան պետք է նոր տեսանկյունից նայի Հայաստանին, –AnalitikaUA.net– ին տված հարցազրույցում հայտարարել է միջազգային քաղաքականության հարցերով փորձագետ Իլիյա Կուսան:

Փորձագետի կարծիքով հայ-ուկրաինական հարաբերություններում այժմ շատ հարմար ժամանակ է, որպեսզի մերձեցում սկսվի: «Ուկրաինան անհրաժեշտ է Հայաստանին, Հայաստանը անհրաժեշտ է Ուկրաինային, եւ սփյուռքը կարող է առանցքային դեր խաղալ այս հարցում: Դրա համար, իհարկե, հարկավոր է պետական ​​քաղաքականություն, սփյուռքի հետ համակարգված աշխատանք:

Եթե ​​կա քաղաքական կամք եւ ցանկություն, եւ սփյուռքը միանա գործընթացին, մշակութային մակարդակով զարգանա համագործակցություն, ես կարծում եմ, որ այն լիովին իրագործելի է», – ասել է Կուսան հավելելով, որ եկել է ժամանակը, երբ Ուկրաինան պետք է նոր տեսանկյունից նայի Հայաստանին:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության թեմաին, փորձագետը նշեց, որ պաշտոնական Երեւանի քայլերը բավական դրական են եւ գրագետ: Իրանի հետ ավելի սերտ հարաբերությունների ձեւավորումը, տարածաշրջանային դաշինքի կազմաորումը Կիպրոսի եւ Հունաստանի հետ, ինչը շատ հետաքրքիր աշխարհաքաղաքական համադրություն է, եւ այն ցույց է տալիս, որ նոր իշխանությունները կարող են մեծ քաղաքականություն վարել:

«Միեւնույն ժամանակ, Փաշինյանը կարողանում է Ռուսաստանի հետ պահել հարաբերություններն, ինչը թույլ է տալիս պահպանել վստահելի մթնոլորտ: Աշխատանք է ընթանում գլոբալ խաղացողների հետ, մասնավորապես` Արեւմուտքի եւ Չինաստանի հետ: Սա գրագետ քաղաքականություն է, բայց այն մեծ ռեսուրսներ է պահանջում, եւ Փաշինյանի հիմնական մարտահրավերն է պահպանել հավասարակշռությունը:

Միշտ էլ դժվար է հավասարակշռված, բազմավեկտոր քաղաքականություն վարել, որը մեծ ռեսուրսներ է պահանջում: Հիմա կարծես թե Հայաստանը ճիշտ ուղու վրա է գտնվում, եւ կարեւորը այստեղ հավասարակշռություն պահպանելն է, եւ երկարաժամկետ համակարգային քաղաքականություն մշակելը», – նշել է Իլյա Կուսան:

x