{ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} Գեղարքունիքում հնչած կրակոցներից վիրավորում ստացած երկու քաղաքացի սպանվել է հիվանդանոցում |shamshyan.com|
01:08 - 29 ապրիլի, 2020

{ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} Գեղարքունիքում հնչած կրակոցներից վիրավորում ստացած երկու քաղաքացի սպանվել է հիվանդանոցում |shamshyan.com|

shamshyan.com: Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոն են ներխուժել մեծ թվով քաղաքացիներ, որոնք հիվանդանոցում հաշվեհարդար են տեսել նույն օրը Գավառում հնչած կրակոցների հետեւանքով վիրավորում ստացած 2 հիվանդների նկատմամբ:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները չեն կարողացել հետ պահել հիվանդանոց ներխուժած քաղաքացիներն, վերջիններս վիրավորներից 2-ին երկաթյա ձողերով ծեծի են ենթարկել, վնասել մեկի պարանոցը: 2 վիրավորներն էլ, ըստ տեղեկությունների, մահացել են:

Հիվանդանոցում դաժան ծեծի է ենթարկվել նաև սպանվածներից մեկի բարեկամը, որին ծայրահեղ ծանր վիճակում, ոստիկանների հսկողությամբ տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը: 

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա 2 զոհ, 4 քաղաքացու տեղափոխել էին հիվանդանոց։

Factor.am-ը տեղեկացնում է, որ Գավառում տեղի ունեցած արյունալի այս միջադեպից շուրջ յոթ ժամ անց ՀՀ Ոստիկանությունը վերջապես պաշտոնական տեղեկություն հաղորդեց կատարվածի մասին, որը րոպեներ անց հեռացվել կամ թաքցվել է ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է եղել․ «Ապրիլի 28-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Գավառ քաղաքում, նախնական տվյալներով՝ Գավառի համալսարանի մոտակայքում։ Կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության պետն ու բարձրաստիճան սպաներ: Անհրաժեշտ գործողություններ են իրականացնում օպերատիվ-քննչական խմբեր: Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Միաժամանակ նշենք նաև, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և նույն պահին այնտեղ է եղել ՀՀ ոստիկանության պետը: Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է դեպքի վայրում, ոչ թե` հիվանդանոցում: Նախաքննության շահերից ելնելով դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի ավելի ուշ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել