130 միլիոն դրամ կփոխանցվի համայնքային բուժաշխատողներին․ Հայկ Մարության
20:46 - 30 մարտի, 2020

130 միլիոն դրամ կփոխանցվի համայնքային բուժաշխատողներին․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ իր որոշմամբ, Երեւանի քաղաքաապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից` մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։

«Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ: Քանի որ ես պարգեւավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս»,- գրել է Մարությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել