Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 07․05․20 (թարմացվող)
23:45 - 07 մայիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 07․05․20 (թարմացվող)

23։37- Հնդկաստանում կարանտինային սահմանափակումների հետևանքով շուրջ 122 մլն մարդ աշխատանքը կորցրել է: 
Հնդկաստանի էկոնոմիկայի մոնիթորինգային կենտրոնի տվյալներով՝ երկրում գործազրկությունը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 27,1 տոկոս: ԱՄՆ-ի համեմատ՝ թիվը 4 անգամ բարձր է: |bbc.com||shantnews.am|


22։12- Ֆրանսիական սահմանները չեն բացվի մինչ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար ներդրված սահմանափակումների վերացումը։ Ֆրանսիայում կարանտինային սահմանափակումները կերկարաձգվեն մինչ հուլիսի 15-ը, ինչը նշանակում է, որ Ֆրանսիայի սահմանները կբացվեն ոչ շուտ քան այդ ժամկետը։ Եվրոպական տարածքից Ֆրանսիա մուտք գործելու և երկրներից դուրս գալու հարցը կլուծվի համապատասխան հրամանագրով։ |armenpress.am|


21:44- Ճապոնիայի իշխանությունները կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար հավանության են արժանացրել Remdesivir դեղամիջոցի օգտագործումը, որը ստեղծված է բուժելու «Էբոլա» տենդը: [Երկրի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարություն] |tert.am|


21:16- Ապրիլին Մեծ Բրիտանիան Թուրքիայից գնել էր 400 հազար վիրաբուժական խալաթ, սակայն ստուգումից հետո պարզվել է, որ դրանք պիտանի չեն օգտագործման համար:

Մեծ Բրիտանիայի ԱՆ խոսնակը CNN-ին հայտնել է, որ ապրանքը որակի ստուգման գործընթացը հաջողությամբ չի անցել, հետևաբար, չի բաժանվել բուժաշխատողներին: Կառավարությունը կպահանջի վերադարձնել գումարը, եթե արտադրողը չուղարկի ստանդարտին համապատասխանող խալաթներ: |shantnews.am|


21:10- Նուբար Աֆեյանի Moderna ընկերության կողմից ստեղծված՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հավանության է արժանացել ԱՄՆ Սննդի և դեղորայքի վերահսկողության վարչության կողմից ուսումնասիրության երկրորդ փուլն անցնելու համար, ինչն ակնկալվում է՝ կսկվի առաջիկայում:

Ընկերությունը տեղեկացրել է, որ ավարտին է հասցվում արձանագրության կազմումը փորձարկումների երրորդ փուլի համար, որը մեկնարկելու է վաղ ամռանը: [CNN] |tert.am|


20:36- Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թարմփը հեռախոսազրույց են ունեցել։  Երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջընթացը։ [Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիր] |armenpress.am|


20:35- Եվրոպական տարածքից Ֆրանսիա մուտք գործելու և երկրից դուրս գալու հարցը կլուծվի համապատասխան հրամանագրով։ Կարանտինային սահմանափակումները կերկարաձգվեն մինչ հուլիսի 15-ը, ինչը նշանակում է, որ Ֆրանսիայի սահմանները կբացվեն ոչ շուտ քան այդ ժամկետը։ Մենք դեռևս այդ զգուշավորության կարիքն ունենք։ [ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաներ] 


20:25- Մայիսի 11-ից Շվեյցարիայում կվերսկսեն աշխատել հանրային սննդի օբյեկտները, սակայն հաճախորդները պետք է տրամադրեն իրենց անուններն ու հեռախոսահամարները։ Սա արվելու է, որպեսզի կորոնավիրուսի նոր բռնկման դեպքում հնարավորություն լինի կապ հաստատել նրանց հետ։ Եթե պարզվի, որ հաճախորդներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, մնացածները կտեղեկացվեն դրա մասին։ 

Միաժամանակ, սրճարնների ու ռեստորանների մի մասը հայտնել է, որ անվտանգության նկրտումներով տվյալները կգրանցեն թղթի վրա, այլ ոչ էլէկտրոնային եղանակով, որպեսզի դրանք հանկարծ չհայտնվեն մեկ այլ անձի մոտ։


19:15- Ադրբեջանում COVID-19-ով վարակի 77 նոր դեպք է արձանագրվել, միաժամանակ, 15 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2.204 է, 1.551 մարդ առողջացել է, 28 մահ է արձանագրվել: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 625 հիվանդ կա, նրանցից 25-ի վիճակը ծանր է, 33-ինը՝ միջին ծանրության, մնացյալներինը՝ կայուն: |factor.am|


18:30- Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 852 հազարից: Մահացածների թիվն անցել է 266 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 317 հազար մարդ: |worldometers.info|


18:28- Մոսկվայում առևտրի, հանրային սննդի, ծառայությունների, մշակույթի, կրթության, սպորտի և այլ ոչ արտադրական ճյուղեր, ինչպես նաև քաղաքացիների ինքնամեկուսացման ռեժիմի ժամանակավոր սահմանափակումները կերկարաձգվեն մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ Ռեստորանները, թատրոնները և մարզական օբյեկտները բացելու համար դեռ վաղ է: [քաղաքապետ Սերգեյ Սոբյանին] [RT] |shantnews.am|


18:27- Մայիսի 11-ից Թբիլիսիում կվերացվեն տեղաշարժման բոլոր տեսակի սահմանափակումները, մայիսի 14-ից ամբողջությամբ կբացվի հաղորդակցությունը Ռուսթավիի և Գարդաբանի, իսկ մայիսի 18-ից՝ Մառնեուլի հետ։ [Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա] |shantnews.am|


16:51-  Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Սեյմը, վերացրել է Սենատի արգելքը երկրի նախագահական ընտրություններում փոստով քվեարկելու հարցով: Նախագահական ընտրությունների անցկացման ժամկետներն առայժմ հայտնի չեն: Առաջին փուլը պետք է տեղի ունենար մայիսի 10-ին, սակայն համաճարակի պատճառով հետաձգվել է: |azatutyun.am|v

 

16:15- Մայիսի 11-ից կբացենք բոլոր տեսակի արտադրամասերը: Կբացվեն նաև բոլոր տեսակի մանրածախ և մեծածախ խանութները, որոնք փողոցից մուտք ունեն: Սա չի վերաբերում առևտրային կենտրոններին։ [րաստանի վարչապետ Գիորգի Գախարիա] |aliq.ge|

 

14։51- Իրանում կորոնավիրուսի մայիսի 7-ի վիճակագրական տվյալները.

Վարակակիրների թիվն ավելացել է 1.485-ով
Ընդհանուր՝ 103.135
Մահացածների թիվն ավելացել է 68-ով
Ընդհանուր՝ 6.486
Ապաքինվածների թիվն ավելացել է 1.157-ով
Ընդհանուր՝ 82.744
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

14։16- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11 հազար 231-ով՝ դառնալով 177 հազար 160: Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 476-ով՝ դառնալով 23 հազար 803: Վերջին մեկ օրում մահացել է 88 մարդ, ընդհանուր առմամբ երկրում մահացել է 1625 վարակված: |armenpress.am|

 

13։31- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով ավելանում են կորոնավիրուսի դեմ պայքարող աշխատողների ապահովագրական վճարումները։ Եթե բուժաշխատողը մահանում է կորոնավիրուսից, նրա ընտանիքը կստանա 2․7 միլիոն ռուբլի միանվագ փոխհատուցում։ Աշխատակիցները, որոնք ձեռք կբերեն հաշմանդամություն կորոնավիրուսով վարակվածության պատճառով, կստանան 680 հազարից մինչև 2 միլիոն ռուբլի գումար։ Ժամանակավոր աշխատունակության կորստի համար փոխհատուցման գումարը կկազմաի 68 հազար ռուբլի։ |rbc.ru|

 

12։45-  Երեկ Կալիֆոռնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոնն ասել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարումը շատ ավելի ժամանակատար կլինի, քան մարդիկ պատկերացնում են, քանի որ այս պահի դրությամբ առկա է գործազրկության այնպիսի բարձր ցուցանիշ, որը կարելի է համեմատել Մեծ ճգնաժամի շրջանի հետ։ |cnbc.com|

 

11։41-  Կարծում եմ՝ կլինի մի ժամանակահատված, երբ մենք աստիճանաբար կսկսենք դուրս գալ տներից՝ հաշվի առնելով իրավիճակն ու միջոցառումները։ Ինչպիսի՞ն կլինի մեր կյանքը մոտակա 1-1․5 տարվա ընթացքում։ Այն կփոխվի։ Մենք աստիճանաբար կսկսենք ավելի շատ դուրս գալ, շփվել, բայց մենք չենք ունենալու պատվաստանյութ։ Ու մեր կյանքն այլ կլինի այնքան ժամանակ, մինչև մենք այն չենք ունենա։ [Ջոն Հոփքինսի Հանրային առողջապահության Բլումբերգի դպրոցի ավագ գիտաշխատող Քեյթլին Ռիվերս] |edition.cnn.com|

 

11։07- Թուրքիայում մինչ օրս գրանցված վարակման դեպքերի թիվը կազմում է 131.744, որից 78.202-ն արդեն առողջացել է։ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 2253-ով։ Մահացությունների թիվն ավելացել է 64-ով՝ կազմելով 3․584: Ապաքինվածների թիվն ավելացել է 4.917-ով։ |ermenihaber.am|

 

10։48- Ավստրիա ժամանող ու 14 օրյա պարտադիր կարանտինից խուսափելու ցանկություն հայտնողները հնարավորություն կունենան Վիեննայի օդանավակայանում հանձնել կորոնավիրուսի թեստ և բացասական պատասխանի դեպքում անմիջապես մուտք գործել երկիր։ Թեստի արժեքը կլինի 190 Եվրո։ |euronews.am|

 

10:10- Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների։

Հաստատված դեպքեր- 615 (+5)
Առողջացածներ - 275
Մահեր - 9 |stopcov.ge|

 

10։01- Աշխարհում կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը 3 միլիոն 820 հազար 736 է: Մահացածների թիվն անցել է 265 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 303 հազար 146 մարդ: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 253 հազար 682 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 857: |armenpress.am|

 

09։49-  Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի տարածքում գրանցվել է կորոնավիրուսի 24 252 նոր դեպք, 2 637 մարդ մահացել է։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում գրանցվել է վարակվածության առնվազն 1 228 603 և մահվան 73 431 դեպք։ |edition.cnn.com|

 

09։45- Ըստ կանխատեսումների՝ ուրբաթ օրվանից NBA թիմերը սահմանափակ ռեժիմով կվերսկսեն իրենց պարապումունքները։ |reuters.com|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․05․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 06․05․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել