Սիմոն Մարտիրոսյանը դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը՝ Արմավիրում մարզադահլիճ կառուցելու համար․ որոշեցինք կառուցել․ նախարա |armtimes.com|
14:28 - 07 մայիսի, 2020

Սիմոն Մարտիրոսյանը դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը՝ Արմավիրում մարզադահլիճ կառուցելու համար․ որոշեցինք կառուցել․ նախարա |armtimes.com|

armtimes.com: Այսօր ՀՀ Կառավարությունը ԿԳՄՍ նախարարության բյուջեից որոշեց 743 մլն դրամ հատկացնել մի շարք ուսումնական եւ մարզական հաստատատությունների շենքային պայմանների բարելավմանը։ Նախատեսված է նաեւ Արմավիրի մարզում ծանրամարտի ժամանակակից մարզադահլիճ կառուցել։  

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Արմավիրում ծանրամարտի ժամանակակից մարզադահլիճ կառուցելուն, ասաց. «Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը եւ նրա մարզիչն ու գործընկերները դիմել էին մեզ, որպեսզի Արմավիրում մարզադահլիճ կառուցվի։ Այս տարածաշրջանում ծանրամարտի հետ կապված կա հետաքրքրություն, սակայն չկան համապատասխան պայմաններ, ուստի որոշեցինք մարզադալիճ կառուցել»,- ասաց Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով՝ Արմավիրում մարզադահլիճի կառուցումը լրացուցիչ կխթանի տարածաշրջանում մարզաձեւի զարգացումը, իսկ Սիմոն Մարտիրոսյանն էլ անմիջական մասնակցություն կունենա մարզադահլիճի հետագա գործունեությանը։
Նախարարն ասաց՝ իրենք տեղեկություններ ունեն, որ 2016-ի օլիմպիական խաղերի ժամանակ երկրորդ տեղ գրաված Սիմոն Մարտիրոսյանը հնարավոր է՝ ոսկե մեդալ ստանա, քանի որ առաջին տեղ գրաված մարզիկը դոպինգի պատճառով որակազրկվել է։

Հարությունյանը հայտնեց նաեւ, որ մարզադահլիճի կառուցման համար արդեն իսկ նախագծեր են պատրաստվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել