Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 09․05․20 (թարմացվող)
22:05 - 09 մայիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 09․05․20 (թարմացվող)

20:02- Բելառուսում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 951 նոր դեպք, ինչից հետո վարակման դեպքերի ընդհանուր քանակը հասել է 22 հազար 52-ի։ Մեկ օրվա ընթացքում այնտեղ կորոնավիրուսային հիվանդության բարդացումներից մահացել է 5 մարդ․ մահացածների ընդհանուր թիվը հասել է 126-ի։ |shantnews.am|


19:20- ՌԴ Պետդումայի պատգամավորները լիագումար նիստերին պետք է գնան պաշտպանիչ դիմակներով եւ ձեռնոցներով: Այս որոշումը կայացվել է ուրբաթ օրը Դումայի Խորհրդի նիստին։ |news.am|


19:00- ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնը Վրաստանին հատկացրել է ևս 3 միլիոն դոլար COVID-19-ին հակազդելու համար: ԱՄՆ-ն շարունակում է օգնել Վրաստանի առողջապահական ոլորտին: [Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնան] [interpressnews.ge] |shantnews.am|


18:50- Ադրբեջանում COVID-19-ով վարակի 143 նոր դեպք է արձանագրվել, 3 մարդ մահացել է, 44 մարդ` առողջացել:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2.422 է, 1.620 մարդ առողջացել է, 31 մահ է արձանագրվել: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում 771 հիվանդ կա, նրանցից 29-ի վիճակը ծանր է, 41-ինը՝ միջին ծանրության, մնացյալներինը՝ կայուն: |factor.am|


18:30- Ինքնաթիռով Միացյալ Թագավորություն ժամանողները այսուհետ երկու շաբաթ պետք է անցկացնեն կարանտինային՝ մեկուսացման ռեժիմում։ Բացառություն կլինեն միայն Իռլանդիայից ժամանողները։ (Այս պետությունը միակն է, որ ցամաքային սահման ունի Մեծ Բրիտանիայի հետ):

Բրիտանական իշխանությունները հենց օդանավակայաններում ստիպելու են եկվորներին հայտնել այն հասցեները, որտեղ նրանք ինքնամեկուսանալու են երկու շաբաթով։ Նորմը սկսելու է գործել այս ամսվա վերջից։ [BBC]|shantnews.am|


16:08- Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է արձանագրվել։ 
Վարակվածների ընդհանուր թիվը` 626։ Մահերի թիվը 10-ն է: Բուժվել է 297 մարդ: Ներկայում կարանտինային ռեժիմում է 4717 մարդ, ստացիոնար վեահսկողության տակ՝ 452: |stopCov.ge|


15:30- Եվրոպական հանձնաժողովը կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես թույլատրել է ձեռնարկությունների ազգայնացումը: Ազգայնացումը հնարավոր կլինի մի շարք պայմանների պահպանման պարագայում։ Այսպես, ընկերությունները պետք է հրաժարվեն դիվիդենտների և բոնուսների վճարումից։ Խոշոր ընկերությունները պետք է մանրամասն զեկուցեն, թե ինչի վրա են ծախսում ստացած օգնությունը, ինչպես նաև ապացուցեն, որ սույն գործողությունները «համապատասխանում են ԵՄ նպատակներին՝ անցնելու «կանաչ» և թվային տնտեսությանը»։ |hetq.am|


13։30- Թուրքիայի Սիլիվրի քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու դեպք։
Սկզբում 2 կալանավորի մոտ թեստով հաստատվել է կորոնավիրուս։ Այնուհետև կալանավորների շրջանում իրականացված զանգվածային թեստավորման արդյունքում պարզվել է, որ 42 կալանավորի մոտ առկա է կորոնավիրուս։ |ermenihaber.am|


10։39- Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 322 հազար 163 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 78 հազար 616 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:
Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 260 հազար 117 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 299: |armenpress.am|


10։35- Այս պահի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիորուսի ընդհանուր 4․014․503 դեպք։
Մահեր՝ 276,253
Առողջացածներ՝ 1․387․268։
Աշխարհում վարակվածների 2%(48.699)-ը գտնվում է ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում, 98%(2․302․283)-ը՝ թեթև։ |worldometers.info|


10։28- Ըստ ԱՄՆ Աշխատանքային դեպարտամենտի նախնական տվյալների, ապրիլին երկրում մոտ 20․5 միլիոն մարդ կորցրել է իր աշխատանքը՝ ավելացնելով գործազրկության ցուցանիշը 14․7 տոկոսով։ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո գործազրկության ամենաբարձր աճը գրանցվել է 1982թ․՝ կազմելով 10․8 տոկոս։ |reuters.com|


Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 08․05․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել