Ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար․ Վաղարշակ Հակոբյանը ՄԻՊ զեկույցի մասին
12:16 - 12 մայիսի, 2020

Ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար․ Վաղարշակ Հակոբյանը ՄԻՊ զեկույցի մասին

21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետ, կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է:  Պետք է ավելի համապարփակ խոսվեր կանանց մասին, քանի որ բազմաթիվ ձեռքբերումներ կան կանանց իրավուքների առումով սկսած պետական համակարգում կանանց ներգրավվածությունից մինչև սեռով պայմանավորված աբորտների թվի կրճատում և կանանց նկատմամբ բռնության դեպքերի կրճատում: Այսօր Ազգային ժողովում  խոսելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2019թ. զեկույցի մասին ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Ես այստեղ միտում եմ տեսնում և ուզում եմ հստակ հասկանալ, որ Դուք աշխատել եք մինչև հեղափոխությունը և դրանից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք Դուք աշխատել եք: Ես Ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում: Ինչպես է լինում, որ Դուք կայծակնային արագությամբ Ձեր վերաբերմունքն եք արտահայտում այս ամբիոնից հնչեցրած մեր գործընկերոջ տեքստի նկատմամբ, բայց խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին: Ի՞նչ է, հակառակ կողմը նստած հաց ու սոխ էր ուտում, և մեր գործընկերը եկավ ու վիրավորական տեքստ հնեչեցրե՞ց»,- ասաց Հակոբյանը։ 

Պատգամավորը ՄԻՊ-ին   խոհեմության, անաչառության և իրավիճակը ավելի խորքային նկարագրելու կոչ արեց։ 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում  հակադարձեց Հակոբյանին նշելով, որ Հայաստանում կան կանայք, ովքեր պետք է հասկանան, որ իրենք իրավատեր են։ Զոհրաբյանի խոսքով բազմաթիվ կանայք չգիտեն իրենց իրավունքները։

«Ինձ դիմել էր մի կին, ով ամուսնու կողմից բռնության էր ենթարկվում և այդ կինը չգիտեր իր իրավունքները  և ասում էր, որ մեր մենթալիտետն այնպիսին է, որ իրենց հարևանները կպատժեն իրեն։ Այո՛ , իրեն պետք է բացատրել , որ ինքն իրավատեր է, պահանջատեր է, քաղաքացի է, ով ունի հավասար իրավունքներ»,- ասաց Զոհրաբյանը։

Զոհրաբյանը նիստի ներկաներին ցույց տվեց բռնության ենթարկված կանանց լուսանկարներ և նշեց, որ խնդիրները պարտակելու և կանանց իրենց իրավունքների մասին չիրազեկելու պարագայում նման դեպքերի  թիվը կաճի ։

Զոհրաբյանի ելույթից հետո Աժ նախագահ Արարատ Միրզոյանը առաջարկեց  և խնդրեց լրատվամիջոցներին սոլիդարություն ցուցաբերել և փակել այն կանանց դեմքերով, որոնց լուսանկարները ցուցադրել էր Զոհրաբյանը։ 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել