Մենք խնդիր ունենք այնպես անելու, որ պրոֆեսիոնալ, էթիկական կամ քրեական տեսանկյունից դատավորի կոչմանը չհամապատասխանողները չլինեն դատավոր․ Ռուբեն Ռուբինյանը՝ դատական համակարգի փոփոխության մասին |tert.am|
15:03 - 13 մայիսի, 2020

Մենք խնդիր ունենք այնպես անելու, որ պրոֆեսիոնալ, էթիկական կամ քրեական տեսանկյունից դատավորի կոչմանը չհամապատասխանողները չլինեն դատավոր․ Ռուբեն Ռուբինյանը՝ դատական համակարգի փոփոխության մասին |tert.am|

tert.am: Բոլորն էլ գիտեն, որ դատական համակարգում կա շատ մեծ խնդիր, մենք ի սկզբանե նպատակ ենք դրել լուծել այս խնդիրը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով դժգոհություններին, թե ինչի դատական համակարգը այսքան ժամանակ անց չի փոփոխվել:

«Մեր դատական համակարգը այս պահին հարիր չէ ժողովրդավարական համակարգին: Մենք ունենք խնդիր անել այնպես, որ այն դատավորները, որոնք պրոֆեսիոնալ կամ էթիկական տեսանկյունից կամ նույնիսկ քրեական տեսնակյունից չեն համապատասխանում դատավորի կոչմանը, չլինեն դատավոր, բայց միևնույն ժամանակ մենք շարունակենք ունենալ դատավորներ և ունենանք հնարավորություն դատավորների թափուր տեղերը լրացնելու»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ այստեղ երկու ծայրահեղ սահման կա: «Առաջին ծայրահեղությունը՝ չանել ոչինչ, այդ դեպքում կունենանք բավարար թվով դատավորներ, բայց կունենանք մեզ չգոհացնող դատական համակարգ և ծայրահեղություն համար երկուս՝ անել միանգամից, ծայրից ծայր փոխել համակարգը և արդյունքում չունենալ գործող թեկուզ վատ դատական համակարգ մի պարզ պատճառով, որ չեն լինի բավարար թվով դատավորներ»,- ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել