Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 15․05․20 (թարմացվող)
21:42 - 15 մայիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 15․05․20 (թարմացվող)

21:23- Հնդկաստանում 22 կգ կշռող 85-ամյա կինն ապաքինվել է կորոնավիրուսից: Նա վարակվել էր ապրիլի վերջին, հիվանդությունը թեթեւ ընթացք է ունեցել: [ՌԻԱ Նովոստի] |news.am|


20:00- Ադրբերջանում կարանտինի հատուկ ռեժիմը կարող է երկարաձգվել մինչեւ 2020-ի ավարտ: Պետք է տրամադրվել, որ մինչեւ ընթացիկ տարվա ավարտը կապրենք կարանտինի հատուկ ռեժիմում՝ օգտագործելով դիմակներ եւ պահպանելով սոցիալական հեռավորություն: [Ադրբեջանի օպերատիվ շտաբի անդամ Ռամին Բայրամլի] |news.am|


18:56- Բոլոր ցուցանիշները մատնանշում են Սլովենիայի բնակչության շրջանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված վիճակի կայունացում։ Մարտի 12-ից երկրում գործող համաճարակի ռեժիմը մայիսի 15-ից չեղարկվել է։

Սակայն երկրում նախկինի պես արգելված են զանգվածային միջոցառումները, պահպանվում է սոցիալական հեռավորության պահանջն ու սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը, այնուհանդերձ, շուտով կբացվեն սահմանային անցակետերը։ [Սլովենիայի կառավարություն] |panarmenian.net|


18:53- Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը հայտարարել է, որ այս տարվա հուլիսին նախատեսվում է COVID-19 հիվանդության դեմ պատվաստանյութի տարբերակներից մի քանիսի փորձարկման երրորդ փուլը: |azatutyun.am|


18:18- Աֆրիկյան մայրցամաքում ավելի քան 75 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահվան դեպքերի թիվը գերազանցել է 2500-ը, առողջացածներինը՝ 27 000-ը:

Մայրցամաքում ամենաշատ վարակման դեպքերը գրանցվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում (12 379), Եգիպտոսում (10 829), Մարոկկոյում (6593), Ալժիրում (6442), Գանայում (5530) և Նիգերիայում (5162): |tert.am|


17:30- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 555 հազարը:Մահացածների թիվն անցել է 304 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 722 հազար 232 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 458 հազար 243 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 86 հազար 942 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 274 հազար 367 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 459: Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 262 հազար 843 ընդհանուր թվով: Մեկ օրում 10 հազարից ավելի վարակի նոր դեպք է գրանցվել: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 418 մարդ: |armenpress.am|


16:56- Ավստրիայում կինոթատրոնների բացումը պլանավորվում  է հուլիսի 1-ին: Մայիսի 29-ից կթույլատրվեն մշակութային միջոցառումներն առավելագույնը 100 հոգու, հուլիսի 1-ից՝ 250 հոգու մասնակցությամբ: |armenpress.am|


15:18- Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի քաղաքացիները այսօրվանից սկսած կարող են ճանապարհորդել 3 պետությունների սահմանների ներսում։ Այսպիսով Մերձբալթիկան դարձավ ԵՄ տարածքում առաջին «ճանապարհորդային կղզյակը»։ |aljazeera.com|


14:50- Իրանում կորոնավիրուսի մայիսի 15-ի վիճակագրական տվյալները՝

👉Վարակակիրների թիվն ավելացել է 2.102-ով՝ կազմելով 116.635
👉Մահացածների թիվն ավելացել է 48-ով՝ կազմելով 6.902
👉Ծանր վիճակում է գտնվում 2.727 անձ
👉Ապաքինվածների թիվն ավելացել է 1.297-ով՝ կազմելով 91.836
👉Մինչ այժմ թեստավորվել է 658․604 անձ 
[Իրանում ՀՀ դեսպանություն]


13:11 - Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել է հունիսին վերսկսել Պրեմիեր լիգան՝ խստագույնս պահպանելով անվտանգության նորմերը: [The Mirror] |armenpress.am|

 

13:01 - ՌԴ Օպերատիվ շտաբի տվյալներով օրվա կտրվածքով վարակի տարածման աճը կազմում է 4,2 տոկոս, մեկ օր առաջ այդ ցուցանիշը 4,1 տոկոս էր: Վարակվածության նոր դեպքերից 4 504-ի մոտ ախտանշաններ չեն եղել: Գրանցված նոր դեպքերից 4748-ը Մոսկվայում է: Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ 135464 հաստատված դեպք կա: |armenpress.am|

 

13:00 - Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 10 598 նոր դեպք՝ դառնալով ընդհանուր 262 843: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 418-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը ավելի քան 58226 է: |стопкоронавирус.рф|

 

12:52 - Սլովենիայի կառավարության որոշմամբ հնարավոր է դառնում Սլովենիայի սահմանը հատել Ավստրիայից, Իտալիայից և Հունգարիայից։ Սլովենիա ժամանող այն քաղաքացիները, որոնք չունեն մշտական կացության իրավունք պարտավորված են լինելու կարանտինի մեջ գտնվել 14 օր: Մայիսի 18-ից երկրում կբացվեն սրճարանները, ռեստորանները, հյուրանոցները, առևտրի կենտրոնները: [Ռիա Նովոստի] |armenpress.am|

 

11:49 - Վրաստանում մայիսի 18-ից կվերացվի 3-ից ավել մարդկանց հավաքին վերաբերող արգելքը ինչպես փակ, այնպես էլ՝ բաց տարածքներում: Ավտոմեքենայով 3-ից ավել ուղևորների տեղափոխման արգելքը դեռ կմնա ուժի մեջ: [Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա] |aliq.ge|

 

11:38 - Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 144.749, որից 104.030-ն արդեն առողջացել է։ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1635-ով։Արվել է  1․508․824 թեստավորում։
Մահացությունների թիվն ավելացել է 55-ով՝ կազմելով 4․007։
Ապաքինվածների թիվն ավելացել է 2.315-ով։ |ermenihaber.am|

 

11:24 - Երեկ Ալլենթաունում Բժշկական սարքավորումների բաշխման կենտրոնի աշխտակիցների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ իմ ընկերներից 5 հոգի մահացել է կորոնավիրուսից․ այդ 5-ից երկուսը եղել են շատ մոտիկ ընկեր։ |corona24.news|

 

10:16 -Կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 457 հազար 593 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 86 հազար 912 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 272 հազար 646 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 321: |armenpress.am|

 

10:14 - Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 527 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 303 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 705 հազար 815 մարդ: |armenpress.am|

 

10:11 -Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների.

Հաստատված դեպքեր- 671 (+4)
Առողջացածներ- 393
Մահեր- 12 |stopgov.ge|

 

9:43 -Անհրաժեշտ է պատվաստանյութը կիրառել երկրագնդի ողջ բնակչության վրա, իսկ դա մեծ նախագիծ է։ Այդ իսկ պատճառով պատրաստվեք, որ պատվաստանյութը մեզ մոտ կհայտնվի մոտ երկուսուկես տարի անց։ [ԱՀԿ կորոնավիրուսի դեմ պայքարի հատուկ հարցերով ներկայացուցիչ Դևիդ Նաբարո] |hetq.am|

 

9:37 - ԱՀԿ գնահատականներով, իրավիճակը նման կլինի ՁԻԱՀ-ին։ Գիտնականները կգտնեն թերապիայի մեթոդներ, սակայն վիրուսը որևէ տեղ չի անհետանա։ Կորոնավիրուսի տարածման նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու համար մարդկությանն անհրաժեշտ կլինի առնվազն հինգ տարի։ [ԱՀԿ] |hetq.am|


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել