Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15․05․20 (թարմացվող)
23:50 - 15 մայիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15․05․20 (թարմացվող)

23։05- Ակնկալվում է Երեւանի մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (շուրջ 11 հազար) հաճախելիություն։ Քաղաքապետը հորդորել է՝ մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն: Այնուհանդերձ, որեւէ հրամայական արգելք հաճախման համար չկա, բացառությամբ ջերմող երեխաների:
Ամեն օր առավոտյան մուտքի մոտ երեխաները կջերմաչափվեն: [Երեւանի քաղաքապետարան]


22։50- Պատշաճ նախապատրաստվելու նպատակով՝ Երեւանում մանկապարտեզների աշխատանքները կվերսկսի մայիսի 20-ից

Քաղաքապետարանը մանկապարտեզների 4000 աշխատակցի համար ձեռք կբերի 160 000 դիմակ եւ 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ:

Ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման: [Երեւանի քաղաքապետարան]


21:27- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակում կառավարությունը առնվազն 1 մլրդ դրամ կհատկացնի բարձր տեխնոլոգիաների որորտում գործող ընկերություններին։


21:15- Ջուրը վարակի փոխանցման աղբյուր չէ, եթե քլորով մշակվի, որովհետև քլորը սպանում է բոլոր բակտերիաներն ու վիրուսները։ Իրականում ավելի քիչ փոխանցման աղբյուր է, քան մարզասրահի սարքերը։ [Արսեն Թորոսյանը՝ լողավազաններ այցելելու մասին]


20:50- Վրաստանը մինչ այժմ 1 մլն բնակչի հաշվով արել է 9 հազար թեստ, մենք՝ 12 650 թեստ։  [Արսեն Թորոսյան]


20:45- 934 մեկուսացված քաղաքացի ունենք։ [Արսեն Թորոսյան]


20:42- Այս պահին Մոսկվայից Երևան է վերադառնում 232 քաղաքացի: [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]


20:40- Մեր ծայրահեղ ծանր վիճակում եղած 102 «ավարտված» դեպքերից, որոնք կա՛մ առողջացել են, կա՛մ մահացել, ունենք 46% մահացութուն և 54% առողջացում, ինչը համարում եմ լավ ցուցանիշ, որովհետև համաճարակի առնվազն սկզբներին տարբեր երկրներից տեղեկանում էինք, որ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացիների մոտ 70-80%-ին չի հաջողվում փրկել։ [Արսեն Թորոսյան]


20:35- Մոտ 700 հոգի ունենք թոքաբորբով հիվանդ, եթե ավելի կոնկրետ, երեկ երեկոյի դրությամբ՝ 690, ծայրահեղ ծանր վիճակում է 32 հոգի, ծանր վիճակում՝ 65, և 11 քաղաքացի միացված է թոքերի արհեստական շնչառության սարքերին։ [Արսեն Թորոսյան]


20:25- Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատված է կորոնավիրուսով հիվանդացության 24 դեպք, մեկուսացված է 62 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 554 է: [Արցախ/տեղեկատվական շտաբ]


20:24- Ստացվել են ՀՀ ուղարկված 57 փորձանմուշից 27-ի հետազոտության պատասխանները: Կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ։
Նրանք ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքի անդամներ են : Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: [Արցախ/տեղեկատվական շտաբ]


18:33- Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները՝ պարետատան հետ քննարկումների արդյունքում որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից։ [Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան]


18:27- Կորոնավիրուսային հիվանդությունից մեկ միլիոն բնակչին ընկնող մահվան դեպքերի թվով Եվրոպայի Խորհրդի անդամ 47 երկրների շարքում Հայաստանն այս պահին զբաղեցնում է 35-րդ տեղը (մեկ միլիոն բնակչի հաշվով` 18 մահ):
Մեզ հաջորդում են Ռուսաստանը (17 մահվան ելք), Բուլղարիան և Հունաստանը (15 դեպք), Մալթան և Մոնտենեգրոն (14 դեպք)։ [ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյան]


18:20- Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 35 ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով:
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից առաջարկվել է կազմակերպել նրանց վերադարձն առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով կանանց և երեխաների ճանապարհածախսը, նաև ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաներն ապահովել կայանատեղերով։ Անցակետում գտնվող քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայումս միակ տարբերակից։ [Ռոստովում ՀՀ գլխավոր Հյուպատոսություն]


18:16- Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին: [ՀՖՖ]


17:08- Արցախի ՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 1002 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Մայիսի 12-ից, ժամը 09:00-ից մինչև մայիսի 13-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 370 տրանսպորտային միջոց։ [Արցախի ԱԻՊԾ]


14:54- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում։ Առողջացածների թիվն արդեն 64 է, անցնող երկու օրում արձանագրվել է առողջացման 6 դեպք։ 26 հիվանդ բուժում է ստանում մայրաքաղաքում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտ տեղափոխվել է հյուրանոցներ։ [Շիրակի մարզպետարան]


12։42 -Թեստավորման համար նմուշառում է իրականացվել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: 57 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխանները նախատեսվում է ստանալ օրվա ընթացքում:

Շահումյանի շրջանի մի շարք բնակավայրերում իրականացվել են նաև ախտահանման աշխատանքներ: Ախտահանվել են հասարակական նշանակության վայրերը, վարակի օջախ համարվող ու հարևանությամբ տեղակայված բնակարանները: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

12։34 - Բոլոր այն մարդիկ, ովքեր դուրս են գալիս տնից պետք է պարտադիր ունենան դիմակ, բայց դա չի նշանակում, որ  եթե դուք զբոսնում եք բաց տարածքում և ձեր շուրջ ոչ ոք չկա, ուրեմն պետք է դիմակ կրեք։ Դիմակ պետք է կրել, եթե այցելել  եք հանրային վայրեր։ Դիմակի առկայությունը պարտադիր է, իսկ կրելը կախված է այն հանգամանքից, թե այդ պահին որտեղ եք գտնվում։ [ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյան] 

 

12։24 - Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը։ Գումարները ժամանակին ստանալու նպատակով` ՊԵԿ-ն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալին.
🔻 Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:
🔻 Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:  [ՊԵԿ] Կարդալ ավելին։

 

12։00 - Ցամաքային ուղևորատար տրանսպորտի գործունեության ոլորտում անվտանգության կանոններ․
🔸Արգելվում է կանգնած ուղևորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների: Վերջինիս դեպքում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։ 
🔸Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից դիմակ և ձեռնոց կրելու: 
🔸Անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։ 
🔸Տրանսպորտային միջոց նստելուց ուղևորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։ [Պարետի որոշում]

 

11:33 - Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ժամանակ անվտանգության կանոններ․
 
🔸Ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցում արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը: 
🔸Վարորդները պարտադիր կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ եռաշերտ պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ
🔸Բացառվում է ուղևորների նստեցումն առանց անհատական պաշտպանության
միջոցներ՝ դիմակ և ձեռնոց կրելու:  [Պարետի որոշում]

 

10։53 - Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 22 է։ [ԱՆ]



10։52 - Թարմացվել է 15.05.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 4044 (+184)
Առողջացածներ - 1666 (+94)
Փաստացի բուժվողներ -2304
Ընդհանուր թեստեր - 37476
Մահվան ելքեր - 52 (+3)
Մահվան ելքեր այլ պատճառով –22 (+1) [ԱՆ]

 

10։40 -Մարմնամարզային օբյեկտների գործունեության ոլորտում
COVID-19-ի կանխարգելման անվտանգության կանոններ.

🔸 Յուրաքանչյուր այցելուի մարզումից հետո շփման բոլոր մակերեսները մշակվում են 60- 80%-անոց սպիրտային հիմքով ախտահանիչ նյութերով: 
🔸 Սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1
հոգու առկայություն:
🔸 Այցելուները ներկայանում են մարզումների արդեն հագնված, ինչպես նաև մարզվելուց
առաջ և հետո ցնցուղի ընդունումն իրականացվում է տանը:
🔸 Մարզումների ընթացքում բացառվում են մարզասրահներում այցելուների
կուտակումները: [Պարետի որոշում]

 

10։33 - Հանրային սննդի օբյեկտներում COVID-19-ի կանխարգելման անվտանգության կանոններ.

🔸Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում:
🔸 Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով այցելուներին:
🔸 Տարբեր սեղանների հաճախորդների միջև պետք է լինի առնվազն 1.5 մետր հեռավորություն:
🔸 Արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ
միջոցառումների իրականացումը:
🔸 Արգելվում է նարգիլեի օգտագործումը: 
[Պարետի որոշում]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել