ԵՄ հաստատում է COVID-19 բուժող դեղամիջոց |amerikayidzayn.com|
12:09 - 19 մայիսի, 2020

ԵՄ հաստատում է COVID-19 բուժող դեղամիջոց |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Եվրամիության դեղորայքի վերահսկողության գործակալության ղեկավար Գիդո Ռասին ասել է, որ ամերիկյան Գիլիըդս ընկերությունը ստացել է ռեմդեսիվիր դեղը որպես COVID-19 բուժող միջոց կիրառելու նախնական արտոնագիր։

Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA) արդեն իսկ խորհուրդ է տվել օգտագործել ռեմդեվիսիրը, թույլ տալով դեղամիջոցը տրամադրել հիվանդներին նախքան դրա լիովին հաստատումը:

ԵՄ օրենսդրությունը թույլ է տալիս դեղամիջոցը վաճառել մեկ տարով դաշինքի տարածքում նախքան անհրաժեշտ բոլոր տվյալների հրապարակումը դրա արդյունավետության և կողմնային ազդեցությունների վերաբերյալ:

Բացի ռեմդեսիվիրից, Ռասին նշել է, որ COVID-19- ը բուժող այլ միջոցներից են մոնոկլոնային հակամարմինների վրա հիմնված դեղամիջոցները, որոնք կարող են արգելափակել նոր կորոնավիրուսը:

Վիրուսի բռնկումից հետո աշխարհի մի շարք երկրներում մեծ հետաքրքրություն առաջացավ ռեմդեսիվիր միջոցի նկատմամբ, քանի որ ներկայումս չկան հաստատված այլ բուժումներ կամ պատվաստանյութեր COVID-19- ի դեմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել