armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 012 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 325 հազարից: Ապաքինվել է 1 միլիոն 977 հազար 277 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 571 հազար 328  հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 93 հազար 561 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 308 հազար 705 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 972:

Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 278 հազար 803 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 778:

Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիային շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 271 հազար 885-ի, մահացածներինը՝ 17 հազար 983-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 248 հազար 818 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 35 հազար 341: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 226 հազար 699, մահերինը՝ 32 հազար 169: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 180 հազար 809 է, մահացածներինը՝ 28 հազար 022:

Գերմանիայում 177 հազար 842 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 193 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 151 հազար 615-ի, մահացածներինը՝ 4 հազար 199-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 126 հազար 949-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 183 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Չինաստանն առանձնանում է 82 հազար 965 ընդհանուր, 5 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։ 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 713-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 37 արտակարգ 097, մահերինը՝ 16: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 063 է, մահացածներինը՝ 227:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 17 հազար 568-ի, մահացածներինը՝ 124-ի: Եգիպտոսում 13 հազար 484 հաստատված դեպք կա, մահացել է 659 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 611 վարակվածության, 131 մահվան դեպք: Լիբանանում կա 961 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: