Կորոնավիրուսի մասին կառավարության կողմից տրված բոլոր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը․ Նիկոլ Փաշինյան
10:40 - 21 մայիսի, 2020

Կորոնավիրուսի մասին կառավարության կողմից տրված բոլոր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը․ Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ երկրում առկա իրավիճակին։ Փաշինյանն իր խոսքում մասնավորապես նշեց․

«Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ արձանագրվել է  335 նոր դեպք։ Ես տեղեկանք էի ուզել հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ։Այնտեղից զարմանալի փաստեր իմացա, որ նույնիսկ հանրության շրջանում քննարկվում է, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ նրանք համաձայնվեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ և դա ունի կոնկրետ բացատրություն, իբր միջազգային օգնություն ստանալու համար։  Կամ այլ հիվանդությունների պատճառով առաջացած մահերը գրում են, որպես կորոնավիրուսով պայմանավորված մահեր։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ընդգծել, որ մենք որևէ ոչ ստույգ ինֆորմացիա չենք փոխանցել հանրությանը։  Պետք է խստագույն  միջոցներ ձեռնարկենք, որպեսզի ստիպված չլինենք գնալ ավելի խիստ միջոցների։  Մենք պետք է կարողանանք իրականացնենք կարանտիանյին ռեժիմի, առանց կառանտինային ռեժիմի պահպանման։ Իրավիճակն ավելի լուրջ է,  քան մենք պատկերացնում ենք։

Պարետատունը ապահովել է փակ տարածքներում դիմակների կրման պահանջը։ Մենք պետք է ուշադիր լինենք, և նաև քաղաքացիներն էին դիտարկել, թե ինչու կառավարության քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում։ Կարծում եմ, որ ճիշտ դիտարկում է։  Մենք պետք է ապահովենք, որ նաև պետական մարմիններում առանց դիմակի մարդիկ կ կարող են լինել միայն այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակներում են և  մենակ։

Ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ վերահսկողության, ես երեկ նկատեցի, որ տաքսիներում մարդիկ չեն պահպանում կանոնները։

Իրար հետ հաղորդակցելու ընթացքում պետք է կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն։

Կորոնավիրուսի մասին կառավարության կողմից տրված բոլոր տեղեկությունները օբյեկտիվ են և համապատասխանում են իրականությանը։ Կառավարության որոշ կարծիքներ փոփոխություններ եղել են միայն այն դեպքում, երբ վիրուսի մասին նոր ինֆորմացիա ենք ստացել։ Մեր գաղափարախոսությունն է, որ պետք է անհատական պատասխանատվության շրջանակում լուծենք այս խնդիրը։ Խնդրում եմ, որ բոլորս լուրջ վերաբերենք խնդրին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել