21:05- Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հոսպիտալացվել է՝ կորոնավիրուսի կասկածով: Կադիրովին ինքնաթիռով տեղափոխել են Մոսկվա, նա այժմ գտնվում է մայրաքաղաքի կլինիկաներից մեկում: Պաշտոնական աղբյուրներն առայժմ այս լուրը չեն հաստատում: |azatutyun.am|
18:40- Իտալիան հունիսի 3-ից իր սահմանները կբացի Եվրոպական միության և Մեծ Բրիտանիայի զբոսաշրջիկների առաջ՝ առանց կարանտինի ռեժիմ պահպանելու պահանջի: Դրա նպատակն է խթանել երկրի տնտեսությունը: [Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտե] |CNN| |shantnews.am|
15։20- Իրանում կորոնավիրուսի մայիսի 21-ի վիճակագրական տվյալները.
Վարակակիրների թիվն ավելացել է 2.392-ով
Ընդհանուր՝ 129.341
Մահացածների թիվն ավելացել է 66-ով
Ընդհանուր՝ 7.249
Ապաքինվածների թիվն ավելացել է 1.756-ով
Ընդհանուր՝ 100.564
[Իրանում ՀՀ դեսպանություն]
11։00- Առողջապահության համաշխարհային խորհրդաժողովի ժամանակ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը ՌԴ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորությամբ հայտարարել է, որ Ռուսաստանը սատարում է ԱՀԿ ջանքերը համավարակի դեմ պայքարում և պետությունների ապաքաղաքական համագործակցությունը՝ ուղղված համընդհանուր վտանգի հաղթահարմանը։ |mid.ru|
10։16- Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․
Հաստատված դեպքեր- 721
Առողջացածներ- 485
Մահեր- 12 |stopcov.ge|
10։13- Թուրքիայում մայիսի 20-ին կորոնավիրուսից մահացել է 23 մարդ։ 1 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի վավարակի 972 նոր դեպք, գրանցվել է մահվան 23 դեպք, իսկ ապաքինման 1․092 դեպք։ Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 113.987 մարդ, արձանագրվել է վարակման 152․587, իսկ մահվան 4․222 դեպք։ |ermenihaber.am|
09։59- Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 090 հազարից: Մահացածների թիվն անցել է 329 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 024 հազար 286 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 593 հազար 039 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 94 հազար 941 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 308 հազար 705 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 972: |armenpress.am|
comment.count (0)