Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործը ՀՔԾ-ից ուղարկվել է ՊԵԿ |1lurer.am|
16:37 - 22 մայիսի, 2020

Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործը ՀՔԾ-ից ուղարկվել է ՊԵԿ |1lurer.am|

1lurer.am: Դատախազությունը ՊԵԿ է ուղարկել Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործը, որ օրերս հարուցել էր ՀՔԾ-ն՝  տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ըստ ՀՔԾ-ի՝ 2007-2012 թթ. ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի մասնակից Մանվել Տեր-Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել Թումանյան փողոցի «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ չնայած վերջինս ունեցել է դրա համար օրինական թույլտվություն: Արդյունքում ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014 թթ. ընթացքում կրել 1 մլրդ 938,7 մլն ՀՀ դրամի վնաս:

 2007-2008 թթ. վարչապետի ավագ օգնականի, 2008-2012 թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

Ավելի վաղ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործով Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման և փողերի լվացման համար. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել