ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին քննադատել է «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու նախագահ Թրամփի որոշումը
11:54 - 23 մայիսի, 2020

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին քննադատել է «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու նախագահ Թրամփի որոշումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին քննադատել է «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու նախագահ Թրամփի որոշումը։

«Ազատ երկնքի մասին պայմանագրից դուրս գալն առանց այլընտրանքի Ամերիկան կդարձնի ավելի խոցելի։

Այս որոշումը ոչ միայն կթուլացնի ԱՄՆ-ն ու մեր դաշնակիցներին, այլևմենք կկորցնենք մեր վերահսկողությունը պայմանագրի դրույթների վրա։ Այս որոշումը հստակ ուղերձ է Ռուսաստանին, որ իրենք կարող են շարունակել իրենց վատ գործելաոճն առանց որևէ խոչընդոտների։ 

Պետք է վերջ տալ նախագահի շարունակական հարձակումներին՝ ուղղված մեր երկար տարիների միջազգային համաձայնագրերին։ Այդ համաձայնագրերը երաշախավորում են մեր անվտանգությունը։ Մենք պետք է լինենք ուժեղ, խելացի ու ունենանք ռազմավարություն, կանգնեք ՆԱՏՕ-ի ու տրանսատլանտյան մեր գործընկների կողքին, որպեսզի պահպանենք ԱՄՆ անվտանգությունը», - ասվում է խոսնակի հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

Աղբյուրը՝ speaker.gov


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել