22։13- Մեկ ամսում կառուցված և հագեցած մոդուլային համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը սկսեց գործել մեր ինֆեկցիոն հիվանդանոցում, որպեսզի թեստավորումից բացի նաև օբյեկտիվ տվյալներ ունենանք պացիենտների թոքերի մասին հենց ընդունման պահից։ [Արսեն Թորոսյան]

 

20։10- Երևանի տարածքային բաժանմունքի կողմից հինգ օրվա ընթացքում հայտնաբերվել է 180 դեպք, երբ պարետի որոշումները խախտվել են: Մի մասի դեպքում ուղևորներն առանց դիմակների էին, մի մասի դեպքում էլ ուղորները նստել էին վարորդի կողքին: Նման դեպքում տրվում է պարտադիր կատարման ցուցում: Առանց դիմակի լինելու դեպքում դադարեցվում է երթևեկությունը, ուղևորն էլ  կարող է իջեցվել մեքենայից։ [ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյան] |armenpress.am|

 

19։06- Պարետի որոշմամբ սահմանված պահանջները հանրային տրանսպորտի վարորդի կողմից չկատարելու դեպքում տվյալ ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպության ղեկավարը կարող է տուգանվել 100-300 հազար դրամի չափով: Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։ Եթե այդ պահանջը խախտվել է ուղևորի կողմից, ապա տուգանքը նվազագագույն աշխատավարձի տասնապատիկի չափով է: |armenpress.am|

 

18։54- Լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել նաև Երևանում գործող բժշկական կենտրոնների հանդեպ։ 24 ժամով արգելվել է նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ՝ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի: Կարգադրվել է ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ [ԱԱՏՄ]

 

18։44- Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից «Азимут» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, որոնցից 29՝ մանկահասակ երեխաներ։ Առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամություն ունեցողներին, բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին և զինակոչիկներին։ [Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն]

 

18։31- Սյունիքի մարզում առկա է կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

Ընդհանուր՝ 61 հաստատված դեպք, որից 49 հոգի բուժվել է, 12 հոգի բուժում է ստանում: 12 հիվանդները գտնվում են Կապանի բժշկական կենտրոնում։ [Սյունիքի մարզպետարան]

 

17։49- Մայիսի 23-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334 դեպք, որոնցից 135-ն առողջացած: Այսպիսով ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 11 նոր դեպք, 5 առողջացած: [Մարզպետ Գնել Սանոսյան]

 

15։22- 96-ամյա  Ստեփանյան Սերյոժան դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Նա մեր բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսով, չուներ այլ հիվանդություն: [Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյան]

12:79- ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: Ընդհանուր առմամբ, թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել այդ օջախներից ու բուժանձնակազմից վերցված 56 փորձանմուշ:

11:09-Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 74 (տղամարդ), 86 (կին), 54 (կին), տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: [ԱՆ]

11:00-Թարմացված 23.05.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 6302(+374)

Առողջացածներ - 2936(+62)

Փաստացի բուժվողներ -3257

Ընդհանուր թեստեր - 49080

Մահվան ելքեր - 77(+3)

Մահվան ելքեր այլ պատճառով –32(+4)