Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․05․20 (թարմացվող)

18։08- Իրանում կորոնավիրուսի մայիսի 24-ի վիճակագրական տվյալները.

Վարակակիրների թիվն ավելացել է 2.180-ով
Ընդհանուր՝ 135.701
Մահացածների թիվն ավելացել է 58-ով
Ընդհանուր՝ 7.417
Ապաքինվածների թիվն ավելացել է 1.729-ով
Ընդհանուր՝ 105.801
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

13։30- Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարկաման 8599 դեպք է գրանցվել։ Համավարկի ողջ ընթացքում գրանցվել է 344 հազար 481 դեպք։ Նրանցից ավելի քան 113 հազարը ապաքինվել է, 3541-ը՝ մահացել։ |24news.am|

 

12։11- Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 2 մարդ։ Ընդհանուր թիվը հասել է 730-ի, որոնցից 12-ը մահացել են, 530-ը` առողջաղցել։ Ակտիվ հիվանդների թիվը երկրում, այսպիսով, նվազել է 200-ից․ Վրաստանում 196 բուժվող վարակակիր կա։ |panarmenian.net|

 

10։33- Իսպանիան հուլիսից իր սահմանները կբացի արտասահմանցի զբոսաշրջիկների համար: [Վարչապետ Պեդրո Սանչես] |The Guardian||news.am|

 

10։29- Վատիկանի թանգարանները հունիսի 1-ին եռամսյա ընդմիջումից հետո կբացվեն այցելուների համար: |ՌԻԱ նովոստի|

 

10։27-  Վրաստանում արտակարգ դրության չեղարկումից հետո երկրի բնակիչներին թույլ կտան հարսանիքներ անցկացնել հյուրերի ոչ մեծ թվով՝ 10 մարդուց ոչ ավելի: |news.am|

 

10։24- Աջարիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդները. առողջարանները պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին, որի բացումից հետո լողափերում «թեթև վերահսկողություն» կիրականացվի սոցիալական հեռավորության պահպանման համար: |tert.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․05․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն