Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 30․05․20 (թարմացվող)
21:55 - 30 մայիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 30․05․20 (թարմացվող)

21։39- Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, համաձայն վերջին տվյալների, 6,089,131 է։ Մինչ այս պահը վարակից մահացել է 368,696 մարդ, ապաքինվել՝ 2,697,554 մարդ։ Վարակակիրների ընդհանուր թվով առաջին տեղում շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։ Այստեղ վերջին 24 ժամում գրանցվել է վարակի նոր 10,236 դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը 1,803,766 է։ Մահերի թիվն ավելացել է 453-ով՝ դառնալով 104,995, մինչ այս պահն ապաքինվել է ընդհանուր առմամբ 520,996 հոգի։ |worldometers.info|

 

20։32- Իրանում կորոնավիրուսի մայիսի 30-ի վիճակագրական տվյալները.

Վարակակիրների թիվն ավելացել է 2.282-ով
Ընդհանուր՝ 148.950
Մահացածների թիվն ավելացել է 57-ով
Ընդհանուր՝ 7.734
Ապաքինվածների թիվն ավելացել է 1.896-ով
Ընդհանուր՝ 116.827
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

20։09- Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք, ապաքինվել է 24 մարդ: Ընդհանուր առմամ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 757 դեպք, ապաքինվել է 600 մարդ: Մահացել է 12 մարդ: |aliq.ge|

 

20։05- Գերմանիայի կանցլեր ԱնգելաՄերկելը մերժել է G-7 գագաթաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելու Թրամփի հրավերը։ Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Ստեֆան Զայբերտը մամուլի ասուլիսում ասել է, որ կանցլերը շնորհակալություն է հայտնում հրավերի համար, բայց այսօրվա դրությամբ, հաշվի առնելով կորոնավիրուսի ընդհանուր իրավիճակը, չի կարող մասնակցել հանդիպմանը։ |azatutyun.am|

 

16։31 - Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում Աֆղանստանում հաստատվել  է կորոնավիրուսով վարակի 866 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 14 525-ի: Անցած օրը մահացել է 3 մարդ: Ընդհանուր առմամբ առողջացել է կորոնավիրուսով վարակված 1303 մարդ: |armenpress.am|

13։13 - Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 8952-ով, 181 մարդ մահացել է, 8212-ը դուրս է գրվել հիվանդանոցներից։ |ria.ru|

12։32 - Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 793 հազար 530 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 104 հազար 542 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 468 հազար 338-ի, մահերինը՝ 27 հազար 944-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 387 հազար 623 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 374-ը: |armenpress.am|

10։33 - Այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6,033,875 է, որից 366,894-ը մահացել է, 2,661,212-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,952,036 է, որից 53,733 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: |worldometers.info|

10։18 - Մեքսիկայի Սյուդադ Հուարես քաղաքում կառավարական սահմանապահ ապաստարանում 12 միգրանտի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Միգրանտները մեկուսացվել են՝ ապաստարանում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար, որտեղ կա 337 մարդ: |reuters.com|


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել