Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․05․20 (թարմացվող)
22:03 - 30 մայիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․05․20 (թարմացվող)

22:00- Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության մի շարք բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն այսօր առավել քան պահանջված են, և լրացուցիչ մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կա։ Ոլորտի պատասխանատուներն առաջարկել են ստեղծել ներհիվանդանոցային բազա և ըստ անհրաժեշտության ու պացիենտների կուտակումների՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին գործուղել կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական հաստատություններ։

 

20։59- ԱԱՏՄ-ի մասնագետ-տեսուչները մշտադիտարկում են անցկացրել հանրապետության գյուղատնտեսական բոլոր շուկաներում: Շուկաներից մի քանիսում հայնաբերվել են խախտումներ․ աշխատակիցները, ինչպես նաև շուկաներում մթերք վաճառողները չեն կրել ձեռնոցներ, դիմակներ չեն կրել կամ կրել են ոչ ճիշտ, չեն ջերմաչափել հաճախորդներին, չեն վարել ջերմաչափման և ախտահանման մատյաններ։ Արձանագրվել են նաև սանիտարահիգիենիկ այլ նորմերի խախտումներ։ [ԱԱՏՄ]

 

20։48- Մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները: Տեսչական մարմնի աշխատակիցները նաև կրկնակի այց են իրականացրել Սասունցի Դավիթ կայարան։ Նախորդ այցի ժամանակ կայարանում հայտնաբերվել էին խախտումներ։ Բոլոր թերությունները տնօրենության կողմից արդեն շտկված են եղել․ մինչև ուղևորների նստեցումը կատարվում է ջերմաչափում, վագոններում ուղևորները կրել են դիմակներ և ձեռնոցներ, բոլոր վագոններում առկա են ախտահանիչ նյութեր: [Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին]

 

20։37- Կորոնավիրուսի դեպքերի արձանագրման առաջին օրվանից սերտորեն համագործակցել ենք Վրաստանի կառավարության հետ։ Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը։ Բնականաբար, եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր, բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի։ [Փաշինյանը՝ ի պատասխան  Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարի հայտարարությանը, թե Վրաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում] |armenpress.am|

 

20։15-  Ոստիկանությունը կոչ էր արել հանգստյան օրերին զերծ մնալ ուխտատեղիներ, տեսարժան վայրեր գնալուց և բազմամարդ այլ միջոցառումներ կազմակերպելուց, այդուհանդերձ,  Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռում նկատվում է մարդկանց մեծ կուտակում։ Մատուռի շրջակայքում քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։ Որոշում է կայացվել արգելափակել մատուռ տանող ճանապարհները։ [Ոստիկանություն]

 

19։54- Մայիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով: [Գեղարքունիքի մարզպետարան]

 

19։33- Վերջին շրջանում բնակչության մոտ նկատվում է վարակի ծանր դեպքերի աճ: Երբեմն ընտանիքներով են դիմում պոլիկլինիկա: Եթե մի ժամանակ ընտանիքի անդամներից մեկի կամ երկուսի մոտ էր հաստատվում վարակը, ապա այժմ մեզ դիմում է վարակի ախտանիշներով վեց անձ, և վեցի մոտ էլ կորոնավիրուսը հաստատվում է։ [Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն] |armenpress.am|

 

19։03- ՀՀ բոլոր հիվանդանոցներն ու դրանց վերակենդանացման բաժանմունքները հագեցած են միջազգային նորմատիվներին համապատասխան անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը։ Նա հավելեց, որ մեծահասակաների մոտ, ովքեր կյանքի ընթացքում ձեռք են բերել քրոնիկական հիվանդություններ, կորոնավիրուսն ընթանում է առանձնահատուկ բարդությամբ։ Պետք է զգոն լինել, որպեսզի այնպես չստացվի, որ բժիշկներն անգամ մեծ անձնակազմով չկարողանան փրկել նրանց կյանքերը։ |armenpress.am|

 

18։55- Շատ երիտասարդներ առաջնորդվում են այն մտածելակերպով, որ իրենք երիտասարդ են և չունեն հիվանդություններ, մեծ հավանականությամբ կորոնավիրուսը մեծ պրոբլեմ չի ստեղծի իրենց համար:  Բայց սա չի նշանակում, որ իրենց վարակվելու հետևանքով կյանքեր չեն խլվի: Իրենք կարող են վարակել այլ երիատասարդի և շղթայական ընթացք ունենա դա: Կարող են վարակել ծնողներին, տատիկներին, պապիկներին: [Նիկոլ Փաշինյան] |armtimes.com|

 

18։53- Չնայած երեկ հաստատված դեպքերի թիվը նախորդ օրերի համեմատ նվազել է, բայց դրանից մեր գնահատականը չի փոխվում համաճարակային իրավիճակի վերաբերյալ: Մենք պետք է շարունակենք դիտարկել իրավիճակը, համոզվելու համար՝ արդյոք այսօրվա նվազումը որևէ բովանդակային բան փոխել է մեր իրավիճակում, թե ոչ: Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը շարունակում է մնալ անհրաժեշտություն, բայց առաջիկա մեկ տարվա ընթացքում է դա լինելու խիստ անհրաժեշտություն։ [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

 

18։14- Երեկվա դրությամբ ծանր վիճակում գտնվում է 358 պացիենտ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 58 պացիենտ, թոքային օդափոխման սարքին միացված՝ 15 պացիենտ։ [Նիկոլ Փաշինյան]

 

18։11- Տնտեսվարողների շրջանում ստուգայցերի ժամանակ ԱԱՏՄ ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խախտումներ։ Հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար փակվող աղբամաններ և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն։

 

17։38 -  Պարետի որոշումների խախտման համար 24 ժամով փակվել է Ապարանի «Գնթունիք» սննդի կետը։


15։14 - ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ:
 
Հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող Հայաստանի 23 քաղաքացիներ, իսկ Հայաստանից Հնդկաստան են տեղափոխվել Հայաստանում գտնվող 130 հնդիկ ուսանողներ: [ՀՀ ԱԳՆ]

14։56 - Մայիսի 30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 252 պացիենտ, որոնցից 174-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդ բուժվում է մայրաքաղաքում: Մարզում արձանագրվել է մահվան 9 դեպք։ [Շիրակի մարզպետարան]

14։51 - Կորոնավիրուսից մահացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը։

14։11 - Մայիսի 31-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։
Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 30-ին (ժամը՝ 09։00-ից 22։00-ն) և մայիսի 31-ին ժամը՝ 09։00-ից մինչև 14։00-ն։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն]

13։56 - Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։ 
Հայցում ենք ձեր ներողամտությունը։ [Երեւանի քաղաքապետարան]

13։32 - Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16492 արձանագրություն, իսկ մայիսի 29-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1251 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ [ՀՀ ոստիկանություն]

10։58 - Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 48 է: [ԱՆ]

10։57 - Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 48 է: [ԱՆ]

 

10։50 - Թարմացվել է  30.05.2020թ․ ժամը 10։50-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 8927 (+251)
Առողջացածներ - 3317 (+20)
Փաստացի բուժվողներ -5435
Ընդհանուր թեստեր - 57081
Մահվան ելքեր - 127
Մահվան ելքեր այլ պատճառով –48


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել