Կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
 |tert.am|
22:26 - 05 հունիսի, 2020

Կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) |tert.am|

tert.am: Կառավարության այս կազմով հնարավոր չէր, նախապես ժողովրդին տրված խոստումներն իրականացնել, հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, ոլորտի ղեկավարներ, որոնք իրական կյանքում քարը քարին չեն դրել և հասկանալի էր, որ այդ փոփոխություններն իրականություն չէին դառնա: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին հայտարարեց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը հիշեցրեց՝ միշտ է ասել, որ կառավարության այս կազմով անհնար է ժողովրդի սպասելիքներն իրականացնել: «Եթե ցանկանում էին իրականացնել, պետք է կառավարության կազմի 97 տոկոսին փոխեին, բայց այսօր, տեսնելով ձախողումները, պետք է ասեմ՝ ոչ թե 97, այլ հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև իրենց աշխատանքով, արդյուքով բոլոր ոլորտները ձախողված են»,- նշեց նա:

Վերջինս հայտարարեց, որ տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են: «Հայտարարել են տնտեսական հեղափոխություն, տնտեսական հեղափոխությունը միայն խոսելով չէ: Ասել եմ՝ կառավարության այս ծրագրով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել»,- ասաց նա և ընդգծեց, որ երկրում չի ստեղծվել նաև ներդրումների ներգրավման մեխանիզմներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել