ՆԱՏՕ-ն պատրաստվում է համավարակի երկրորդ հնարավոր ալիքին |armenpress.am|
14:33 - 06 հունիսի, 2020

ՆԱՏՕ-ն պատրաստվում է համավարակի երկրորդ հնարավոր ալիքին |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը համավարակի երկրորդ հնարավոր ալիքի դեմ նախապատրաստական միջոցառումներ է ձեռնարկում: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով, նպատակն է ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգված գործողություններ:

«Մեզ անհրաժեշտ է համաձայնեցնել մեր պլանները, որպեսզի դրանով ունենանք հնարավորություն ավելի արագ և լավ աջակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ու գործընկերներին»,-ասել է նա:

Արդեն մոտ ապագայում ծրագրի նախապատրաստման աշխատանքներն ավարտված կլինեն: Հունիսի կեսերին այն կներկայացվի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների վիրտուալ քննարկմանը:

Համավարակի բռնկումից ի վեր մինչև մայիսի կեսերը ՆԱՏՕ-ն իրականացրել է ավելի քան 100 օպերացիա ՝ աջակցելու կազմակերպության անդամ երկրներին ու գործընկերներին: Խոսքը բժշկական անձնակազմի և հիվանդների, դաշտային հիվանդանոցների և բժշկական պաշտպանիչ սարքավորումների անհապաղ տեղափոխման մասին է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել