Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․06․20 (թարմացվող)

17։08-  Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 8987 մարդ, սա հունիսի 1-ից հետո վիրուսով վարկման դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է: |panarmenian.net|

 

16։18-  Տարօրինակ է, ես և ընտանիքս անշեղորեն հետևել ենք դիմակներ կրելու, ձեռնոցներ հագնելու և շփումները նվազագույնի հասցնելու կանոններին, սակայն ես վարակվել եմ։ Վլադիմիրն ու երեխաները նույնպես ստուգման են ենթարկվել, նրանց թեստերի արդյունքը բացասական է։ [Վլադիմիր Զելենսկու կին Ելենա Զելենսկի] |azatutyun.am|

 

11։59- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 6-ով ու հասել 837-ի: Ապաքինվածների թիվն այս պահին 697 է, վերջին օրվա ընթացքում ևս 3 մարդ է առողջացել: Մահացել է 13 մարդ։ |aliq.ge|

 

10։42-  Թուրքիայում հունիսի 11-ին կորոնավիրուսից մահացել է 17 մարդ։ 1 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 987 նոր դեպք, գրանցվել է վարակակիրների մահվան 17 դեպք, իսկ ապաքինման ՝1.021 դեպք:  Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 147.860 մարդ, արձանագրվել է վարակման 174․023, իսկ մահվան՝ 4․763 դեպք։ |ermenihaber.am|

 

10։19- Աշխարհում ընդհանուր առմամբ արձանագրվել է Covid-19-ի ավելի քան 7,5 միլիոն դեպք, մահացել է շուրջ 421 հազար մարդ, ապաքինվել՝ 3 միլիոն 540 հազարը: Միացյալ Նահանգներում վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը, մահվան դեպքերի թիվը մոտենում է 114 հազարին: Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվն անցել է կես միլիոնը, երկիրը վարակվածների թվով երրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: |azatutyun.am|

 

09։59- Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է հուլիսի 1-ից բացել Միության արտաքին սահմանները՝ ոչ պարտադիր ուղևորությունների համար, այդ թվում նաև զբոսաշրջային։ Արևելյան Եվրոպայի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, ներառված չեն առաջին փուլի երկրների մեջ։ Չներառված երկրների համար առաջարկվում է հուլիսի 1-ից ընդլայնել այն հիմքերի ցանկը, որոնցով այդ երկրների բնակիչները կկարողանան ժամանել ԵՄ։ Առաջարկվում է չեղարկել ուսանողների և այն արտասահմանցիների վրա կիրառվող սահմանափակումները, որոնք ԵՄ են մեկնում աշխատանքային նպատակներով։ ։ |hetq.am|

 

09։34- ԱՄՆ-ում գործող Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրն ու ղեկավարը ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է, հաստատել է, որ նախատեսում է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը սկսել հուլիսին: №որձարկումների վերջնական փուլը 30 000 մասնակից է ներառելու, որոնց մի մասը ենթարկվելու է պլացեբո փորձարկման: Ընկերությունից հայտնում են, որ նախատեսում են տարեկան 500 մլն-1մլրդ չափաբաժին արտադրել՝ 2021 թվականից սկսած: |tert.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․06․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 11․06․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն