Ադրբեջանը կորոնավիրուսով վարակված և կոնտակտավոր մոտ 3500 հայաստանցու անձնական տվյալներ է հանրայնացրել. Սամվել Մարտիրոսյան
11:57 - 13 հունիսի, 2020

Ադրբեջանը կորոնավիրուսով վարակված և կոնտակտավոր մոտ 3500 հայաստանցու անձնական տվյալներ է հանրայնացրել. Սամվել Մարտիրոսյան

ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Ադրբեջանը հանրայնացրել է կորոնավիրուսով վարակված հայաստանցիների և նրանց կոնտակտավորների տվյալներ:

«Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել , մոտ 3500 մարդ:

Հ․Գ․ Խնդրում եմ, ինձանից ցուցակները մի խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ»,- գրել է նա:

Մեկնաբանություններում, պատասխանելով օգտատիրոջ հարցին, Մարտիրոսյանը մանրամասնել է, թե ինչ տեղեկությունների հրապարակման մասին է խոսքը.

«Համար Ազգանուն Անուն Հայրանուն Ծնդյան ամսաթիվ օր.ամիս .տարեթիվ Սեռ ՀԾՀ Անձնագիր/նույնականացման քարտի համար Մարզ Քաղաք Հասցե Հեռախոսահամար Որ երկրից է Ժամանել Ում կոնտակտն է՝ հիվանդի անուն ազգանուն Մեկուսացման ամսաթիվ»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել