Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․06․20 (թարմացվող)

21:36- Իտալիայում վերջին 1 օրում գրանցվել է 4 ամսվա ընթացքում կորոնավիրուսից մահացածության ամենացածր ցուցանիշը` մահացել է 26 մարդ: Երեկ գրանցված մահվան ցուցանիշը մարտի 2-ից ի վեր ամենացածր թիվն է, երբ հրապարակվել էր 18 մահվան մասին, մարտի 3-ին էլ հայտնի էր դարձել 27, մարտի 4-ին՝ արդեն 79 մահվան մասին: |Armtimes.com|

17։31- Թուրքիան պատրաստվում է վերսկսել կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցված ավիահաղորդակցությունն Իրանի հետ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ավիահաղորդակցության վերսկսումը նախատեսվում է օգոստոսի 1-ից։ |emenihaber.am|

 

17։22- Իրանում կորոնավիրուսի հունիսի 15-ի վիճակագրական տվյալները.

  • Վարակակիրների թիվն ավելացել է 2.449-ով
    Ընդհանուր՝ 189.876
  • Մահացածների թիվն ավելացել է 113-ով
    Ընդհանուր՝ 8.950
  • Ապաքինվածների թիվն ավելացել է 1.916-ով
    Ընդհանուր՝ 150.590
    [Իրանում ՀՀ դեսպանություն]

 

15։07-  Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվն աճել է 656-ով, գրանցվել է մահվան 12 դեպք, առողջացել է 171 հիվանդ։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 31 հազ․ 810-ի, որոնց թվում 14 հազ․ 253 հիվանդ է ապաքինվել, 901-ը՝ մահացել: |armenpress.am|

 

13։24-  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարում է «կորոնավիրուսի դեմ առաջին հաղթանակի» մասին՝ խոստանալով դասեր քաղել տնտեսական և հիգիենիկ ճգնաժամից: Նա հայտնել է, որ երկրի ողջ տարածքն այլևս «կանաչ գոտի» է։ Այսօրվանից Ֆրանսիան բացում է ԵՄ անդամ հարևան պետությունների հետ սահմանները, դաշինքին մաս չկազմող մյուս երկրների հետ, որոնք չեն հաղթահարել համաճարակը, Ֆրանսիան սահմանները կբացի հուլիսի 1-ից: Իսպանիայից և Մեծ Բրիտանիայից ժամանողները պետք է 14 օրով ինքնամեկուսացվեն։ |azatutyun.am|

 

12։04- Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում դիմակ չդնելու համար տուգանքներ նախատեսող օրենքը: Նոր կարգավորումների համաձայն՝ այսօրվանից արգելվում են նաև մասսայական հավաքները՝ հարսանիքները, ծննդյան արարողությունները, հոգեհացի արարողությունները և այլն: Նմանատիպ արարողությունները պետք է անցկացվեն ոչ ավել քան 10 հոգով: |aliq.ge|

 

11։52- Հունիսի 15-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակի 15 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 879: Այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 1 մարդ: Ընդհանուր հաշվով՝ վարակը երկրում հաղթահարել է 704 մարդ, իսկ կորոնավիրուսից մահացածների թիվը 14 է։ |aliq.ge|

 

10։30- Թուրքիայում հունիսի 14-ին կորոնավիրուսից մահացել է 15 մարդ։ 1 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 1.562 նոր դեպք, գրանցվել է վարակակիրների մահվան 15 դեպք, ապաքինման՝ 1.330 դեպք: Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 151.417 մարդ, արձանագրվել է վարակման 178․239, մահվան՝ 4․807 դեպք։ |ermenihaber.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15․06․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․06․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն