20:25- Հունիսի 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]
20:20- Տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանի ու Աուրելիուս Վերիգայի առցանց տեսազրույցը, որին մասնակցել են երկու երկրների առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, փորձագետներ: Քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, նաև այս շաբաթ Լիտվայից ժամանող բժշկական թիմի այցի հետ կապված աշխատանքային հարցեր։
19:30- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 15-ի դրությամբ, կայացվել է 3044 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 28 616 ստուգում, որից միայն 625-ը՝ նշված օրը:
19:10- Այսօր Երեւանում եւ մարզերում արգելվել է շուրջ 7 տասնյակ տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ «Փեթակ» առեւտրի կենտրոնն՝ ամբողջությամբ, առեւտրի մեծ ու փոքր օբյեկտներ, դեղատներ ու անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվողներ։ [ԱԱՏՄ]
14:45- Արսեն Թորոսյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիի և ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավար Աստղիկ Գրիգորյանի հետ քննարկել է կորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակը։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին կորոնավիրուսի հաղթահարման հարցում։ Նշենք նաև, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին հատկացրել է աջակցություն անհրաժեշտ ՊՇՌ թեստեր, սարքեր, անհատական պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու նպատակով։ [ԱՆ]
13:35- Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 35209 արձանագրություն, իսկ հունիսի 15-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1213 դեպք։ [ՀՀ ոստիկանություն]
11:05- Արցախում հաստատվել է վարակի 1 նոր դեպք։Նոր հաստատված դեպքը Հադրութի շրջանից է։ [Արցախ/ Տեղեկատվական շտաբ]
10:57- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: [ԱՆ]
10:56- Թարմացվել է 16.06.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 17489 (+425)
Առողջացածներ – 6571 (+293)
Փաստացի բուժվողներ -10529
Ընդհանուր թեստեր – 85556
Մահվան ելքեր – 293 (+8)
Մահվան ելքեր այլ պատճառով –96 (+2) [ԱՆ]
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17․06․20