Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․06․20 (թարմացվող)

17:45- Իրանում կորոնավիրուսի հունիսի 16-ի վիճակագրական տվյալները՝ 
????Վարակակիրների թիվ – 192 439 (+2563)
????Մահացածների թիվ – 9065 (+115)
????Ծանր վիճակում է գտնվում 2.815 անձ
????Ապաքինվածների թիվ – 152 675 (+2085)
????Մինչ այժմ թեստավորվել է 1.293.609 անձ
[Իրանում ՀՀ դեսպանություն]

17:10- Աշխարհում  COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 142 000-ից, մահացածների թիվն անցել է 439 000-ից: Ապաքինվել է ավելի քան 4 253 000 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 183 126 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 118 321 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 891 556-ի, մահերինը՝ 44 118-ի: |armenpress.am| 

16:00- Ուկրաինայի նախագաhի տիկին Ելենա Զելենսկայան, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուս, տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ: |BBC| 
|armenpress.am|

14:50- Մոսկվայում այսօրվանից մեկնարկում է կորոնավիրուսային սահմանափակումների թուլացման 2-րդ փուլը։ Կբացվեն ռեստորանների և սրճարանների բացօթյա հատվածները, գրադարանները, անշարժ գույքի գրասենյակները, վարձակալման ծառայությունները, կվերաբացվեն թանգարանները, ցուցահանդեսային սրահները, կենդանաբանական այգիները։ Մարզական միջոցառումներ հնարավոր կլինի կազմակերպել միայն այն պայմանով, որ հանդիսատեի համար նախատեսված նստարանները զբաղված լինեն ոչ ավելի, քան 10%-ով։ [Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի պաշտոնական կայք] |factor.am|

13:55- ԱՀԿ-ն անհանգստացած է Չինաստանում Covid-19-ի նոր բռնկմամբ: Հինգ օրվա ընթացքում Պեկինում վարակի նոր դեպքերի ընդհանուր թիվն անցել է 130-ը: |azatutyun.am|

13:50- Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 8 034 000-ը, մահվան դեպքերինը մոտենում է 437 000-ին, ապաքինվել է շուրջ 3 857 000 մարդ: Վարակի և մահվան դեպքերի թվերով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ |azatutyun.am|

12:20- Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 8248 նոր դեպք՝ դառնալով ընդհանուր 545 458։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 7284-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը 294 306 է: |стопкоронавирус.рф|

10:30- Թուրքիայում հունիսի 15-ին կորոնավիրուսից մահացել է 18 մարդ։ 1 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 1.592 նոր դեպք, գրանցվել է ապաքինման 947 դեպք: Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 152.364 մարդ, արձանագրվել է վարակման 179․831, մահվան՝ 4․825 դեպք։ |ermenihaber.am|

10:20- Հունիսի 16-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակի նոր դեպք չէ գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 879: Կորոնավիրուսից բուժվել է ևս 20 մարդ: Ընդհանուր հաշվով՝ վարակը երկրում հաղթահարել է 724 մարդ, իսկ կորոնավիրուսից մահացածների թիվը 14 է։ |stopcov.ge|

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն